Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է շուրջ երկու տասնյակ հանցագործություն
Իրավունք
ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն' հոկտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, կողոպուտի երեք դեպքից' երկուսը:
Բացահայտվել է գողության եւ խարդախության' վեցական, յուրացման երեք և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման մեկ և գողության չորս դեպք:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային յոթ պատահար, ինչի հետևանքով յոթ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին