Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Արա Զոհրաբյան. փաստաբանը չի կարող ճնշումների ենթարկվել իր հայտնած կարծիքի համար

Իրավունք

Փաստաբանների Պալատում կայացել է մասնագիտական համայնքի անդամների հավաք-քննարկում: 

2015 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահը և խորհրդի անդամները մի խումբ փաստաբանների առաջարկով նախաձեռնել էին մասնագիտական համայնքի անդամների հավաք-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին շուրջ 150 փաստաբաններ։

Քննարկման օրակարգում փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո տեղի ունեցած իրադարձությունների և դրանց վերաբերյալ մամուլի որոշ տարաբնույթ հրապարակումներին առնչվող հարցեր էին:

Քննարկումը վարում էր փաստաբան Հայկ Հովհաննիսյանը։

Առաջնահերթության կարգով՝ ըստ նախապես հայտարարված ընթացակարգի քննարկվել են պալատի նախագահին, խորհրդի անդամներին և վերը նշված իրադարձությունների այլ մասնակիցներին ուղղված ներկա փաստաբանների՝ մինչև հոկտեմբերի 23-ը պալատի աշխատակազմին ներկայացված գրավոր հարցերը:

Գրավոր հարցերը հիմնականում վերաբերել են փաստաբաններ Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, ովքեր ներկա չեն եղել քննարկմանը: Ի դեպ նրանց ներկա չգտնվելու պատճառի վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ փաստաբանների պալատին չի տրամադրվել:

Գրավոր հարցերը սպառելուց հետո, ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց բանավոր հարցերը։

Չնայած խնդրո առարկային անմիջական մասնակցություն ունեցող փաստաբանների բացակայության՝ այնուամենայնիվ քննարկումն ընթացել է բնականոն հունով: Իհարկե մի շարք հարցերի շուրջ, որոնց անմիջական հասցեատերերը բացակա փաստաբաններ Սահակյանն ու Վարոսյանն էին, չեն հնչել սպառիչ պատասխաններ, սակայն վեր են հանվել գործընկերներին հուզող սկզբունքային որոշ հարցադրումներ: Ընդհանուր առմամբ ներկաների մեծամասնությունը միակարծիք է եղել Պալատում մասնագիտական համերաշխության, ինչպես նաև՝ հավասարության պահպանման սկզբունքների պահպանման անհրաժեշտությանը՝ բացառելով որևէ փաստաբանի «առանձնահատուկ» (արտոնյալ) կարգավիճակը:

Քննարկմանն անդրադարձ է եղել ինչպես մամուլի խոսնակին առնչվող հրապարակմանը, այնպես էլ մամուլում արծարծվող այն տեսակետին, որ Երվանդ Վարոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննադատական կարծիքի պատճառով: ՀՀ փաստաբանների պալատի նախագահը ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է 2015թ. հունիսի 2-ին, իսկ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանձնաժողովը հուլիսի վերջին է միայն հրապարակել, որից հետո փաստաբանների խումբը կարծիք է հրապարակել սեպտեմբերի 30-ին՝ ժամանակագրական առումով բացառելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտնած կարծիքի հետ դրա առնչությունը: Արա Զոհրաբյանն անընդունելի է համարել շրջանառվող այն լուրերը, թե փաստաբանը կարող է ճնշումների ենթարկվել իր հայտնած կարծիքի համար:

Բանավոր հարցադրումներին պատասխանել են, իսկ այնուհետև ելույթներով հանդես են եկել խորհրդի անդամներ՝ Կարեն Մեժլումյանը, Սիմոն Բաբայանը, Մարտուն Փանոսյանը, Կարապետ Աղաջանյանը, Նելլի Հարությունյանը, Կարեն Սարդարյանը, Տիգրան Խուրշուդյանը և Մելանյա Առուստամյանը։

Քննարկման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ փաստաբանների պալատը անկախ է ոչ միայն պետական մարմինների, այլ նաև մի խումբ փաստաբանների ճնշումներից, որոնք կցանկանան ցնցումներ առաջացնել փաստաբանական համայնքում։ Փաստաբանների պալատի խորհրդի անդամները և նախագահը ընդհանուր ժողովի կողմից ընտրված անձինք են և վերջիններիս հետ չի կարելի վերջնագրերով խոսել։

Ելույթներով հանդես են եկել նաև ներկա փաստաբաններից՝ Թաթուլ Խուդատյանը, Նիկոլայ Հակոբյանը, Սամվել Ջաղինյանը, Ռուբեն Բալոյանը, Արթուր Մարտիրոսյանը, Մերի Ալավերդյանը, Վրեժ Խաչիկյանը, Թամարա Բաղդասարյանը, Ժաննա Օհանյանը։

Քննարկման ավարտին կարգապահական տույժի ենթարկված խորհրդի անդամ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը նշել է, որ որոշմանը դեռ չի ծանոթացել, իսկ ծանոթանալուց հետո, եթե պարզվի հիմնավորումների նախադեպային նշանակություն ունենալու փաստը, ապա չի բողոքարկելու որոշումը՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար:

Շնորհակալություն հայտնելով քննարկման մասնակիցներին ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի, քաղաքակիրթ քննարկման համար՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է, որ նմանատիպ քննարկումներն առողջ մասնագիտական հարթակ են վեր հանելու փաստաբանական ընտանիքի ներսում ծագած խնդիրները, միասնական լուծումներ նախանշելու և հետագա անելիքներն ու առաջնահերթությունները համատեղ ծրագրելու առումով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված