Գործարար Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործերից մեկը դատարան է հասել
Իրավունք
Գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերից մեկը, որը վերաբերում է նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելուն, ուղարկվել է դատարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հաղորդվում է ՌԴ Գլխավոր դատախազության կայքում:
Հայրապետյանը մեղադրվում է Բաշկիրիայից ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ ձեռնարկատերը մոլորության մեջ է գցել այդ կնոջը՝ խոստանալով խոշոր գումարի դիմաց ավելի մեղմ դատավճռի հասնել նրա որդու նկատմամբ: Իրականում Հայրապետյանը հնարավորություն չի ունեցել ազդելու տվյալ դատավճռի վրա:
Հայրապետյանի նկատմամբ հարուցված է ևս մեկ գործ: Նրան մեղադրում են 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնևֆտ»-ը «Սիստեմա» ընկերության կառույցներին վաճառելուն մեղսակից լինելու մեջ:
«Հայրապետյանի նկատմամբ քրեական գործն ուղարկված է Մոսկվա քաղաքի Զամոսկվորեցկի շրջանային դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
700 հազար դոլարի հափշտակման գործով Հայրապետյանին մինչև տասը տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին