«Վարդաշեն» ՔԿՀ-ում մեկ դատապարտյալ է շարունակում հացադուլը
Իրավունք
Երևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 17-ի դրությամբ ընդամենը մեկ դատապարտյալ է շարունակում հացադուլը: «Հացադուլը շարունակող դատապարտյալը չի ցանկանում հրապարակել իր անձնական տվյալները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում' նշեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Երկու շաբաթ առաջ Վարդաշեն ՔԿՀ-ում մի խումբ դատապարտյալներ, որոնց թվում էր նաև պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, հացադուլ էին հայտարարել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովին իրենց ներկայացրած դիմումները մերժվելու դրդապատճառով: Որոշ ժամանակ անց Վոլոդյա Ավետիսյանը և մի խումբ դատապարտյալներ դադարեցրել են հացադուլը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին