Հայտնի է Գյումրիի ռազմաբազայի` ինքնասպան եղած զինծառայողի ինքնությունը
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է եղել ինքնասպանության դեպքի վերաբերյալ. Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողներից մեկին կախված են գտել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կատարվում է նախաքննություն հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքնասպան եղած զինծառայողը Շիրակի մարզի Գուսանագյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի 31-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանն է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին