Դատարանը մերժել է Տուլայում վթարված ավտոբուսի վարորդի նկատմամբ կալանքի որոշումը փոխելու միջնորդությունը
Իրավունք
Դատարանը մերժել է Տուլայում նոյեմբերի 3-ին վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի փաստաբանի' կալանքի որոշումը փոխելու միջնորդությունը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը:
«Գառնիկ Հարությունյանի փաստաբանը կալանքի որոշումը փոխելու միջնորդություն էր ներկայացրել: Դատարանը մերժել է այն»,- ասաց Պապյանը:
Նոյեմբերի 3-ին' ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ինՄ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 9 քաղաքացի: Տուժել է 43 ՀՀ քաղաքացի:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին