«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով 

Մեղադրանք է առաջադրվել Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենին ու 2 աշխատակցի

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաստատության տարբեր պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, վատնում կատարելու, ուսումնադաստիարակչական գործընթացի ժամանակ մի շարք սաների ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ֆինանսական բնույթի չարաշահումներն արձանագրվել են 2004-2014թթ., իսկ սաների նկատմամբ բռնությունները՝ 2010-2014թթ.։

2001 թվականի ապրիլի 17-ից «Բյուրեղավան քաղաքի թիվ 4 գիշերօթիկ դպրոց» ՀՄ-ի տնօրենի, իսկ 2007 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2014 թվականի մայիսի 02-ը նույն դպրոցի իրավահաջորդ՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրել է Գ.Մարգարյանը։

Նախնական քննության տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ՝ 2004-2014թթ. ՊՈԱԿ-ում որպես աշխատակիցներ հրամանագրվել են փաստացի աշխատանքներ չկատարող մի շարք անձինք. 2004 թվականին հրամանագրվել է երկու անձ, որոնց թիվը 2007թ. դարձել է երկու տասնյակից ավելի, ովքեր փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում՝ այդպիսով կեղծելով դրանք, որոնք հաստատվել են տնօրենի ստորագրությամբ։

Կազմվել են աշխատավարձի հաշվարկի կեղծ փաստաթղթեր, և նշված անձանց անունով ելքագրվել աշխատավարձերի, ամենամյա արձակուրդայինների գումարները, որոնք յուրացվել են, վատնվել։

Բացի այդ, նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված ուսումնական հաստատությունում տողանների, ինչպես նաև ուսումնադաստիարակչական գործընթացի այլ փուլերում՝ 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար բռնություն է գործադրվել, տնօրենի բնորոշմամբ, «կարգազանց» անչափահաս սաների նկատմամբ՝ նրանց պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք: Տուժած երեխաների թիվը հասնում է 14-ի։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված երեք անձանց նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոխվել է և նոր մեղադրանք առաջադրվել։

ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով' առանձնապես խոշոր չափերով յուրացում, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելու, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ երկու կամ ավելի անչափահասներին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին և կադրերի գծով տեսուչ Ա.Հոփսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված