Պարզվել է բանկի իրավաբանի սպանություն կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 24-ին' ժամը 20.40-ին, ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում: Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել ե ն 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը' ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961թ. ծնված Մկրտիչ Պ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին