Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրից Պեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասին ԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ 2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Binance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվ Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծը Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին 

Ինչ պայմաններում դատախազությունը փաստաբանի սպանության գործի «մեղադրանքը» հասցրեց դատարան և մեղադրական դատավճիռ ստացավ

Իրավունք

Մաս երկրորդ. ինչպես Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի ապօրինի ցուցումով Սամվել Դիլոյանն ու արդարացված Արեն Վերանյանը հայտնվեցին ամբաստանյալի աթոռին

ԼՈՒՐԵՐ.com-ը հանրությանն է ներկայացնում փաստեր, թե ինչպես փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան գործով մեղադրանքի կողմն իր «մեղադրանքը» հասցրեց դատարան և երկու տարվա անարդյունք պայքարից հետո ապացույցների իսպառ բացակայության, այլ կերպ՝ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի անմեղությունը հաստատված լինելու պարագայում մեղադրական դատավճիռ ստացավ Սամվել Դիլոյանի վերաբերյալ (առաջին մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով): 

Երկրորդ դրվագը սույն գործով դատավարական ընթացակարգի մյուս ապօրինության մասին է, որն էապես նպաստել է մինչդատական վարույթի ընթացքում արհեստածին մեղադրանքն առաջադրելուն և իրավապահների կողմից հետագա ապօրինությունները շարունակելուն: Իսկ ամեն ինչ սկսվել է քննչական բաժնի պետի՝ քննչական խմբի ղեկավարին տված՝ իր լիազորություններից դուրս, անօրինական ցուցումով: Այսպես՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը փաստաբանի մահվան դեպքից 4 օր անց ստանալով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Պողոսյանի ցուցումը՝ Արտակ Վերանյանին մեղադրյալ ներգրավելու սպանության և զենքի գործադրմամբ խուլիգանության (Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով), իսկ Սամվել Դիլոյանին ու Արեն Վերանյանին՝ խմբի կողմից խուլիգանության (Քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասով) հոդվածներով, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, այդ ցուցումը նույն օրը մակագրել է ոչ թե իր իսկ որոշմամբ ձևավորված քննչական խմբի ղեկավար Արամ Մաթևոսյանին, ում հանձնարարել էր խմբի մյուս քննիչների աշխատանքների ղեկավարումը, այլ Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանին' դատախազի ցուցումը չկատարելու պահանջով: Հատկանշական է, որ Թ. Շուշանյանը դատախազի գրավոր ցուցումն ստացել, դրա վրա մակագրություններ է կատարել, սակայն այն քննչական բաժնի քարտուղարություն է մուտքագրվել հաջորդ օրը: Թե ինչ եղանակով է բաժնի պետն ստացել դատախազի ցուցումը, և ինչու է այն քարտուղարություն հանձնվել մեկ օր անց, հայտնի չէ:

Դատախազի ցուցումն ստանալու նույն օրը Թ. Շուշանյանն իր հերթին գրավոր ցուցում է տվել քննչական խմբի ղեկավար Արամ Մաթևոսյանին՝ որոշում կայացնել Արտակ և Արեն Վերանյաններին ու Սամվել Դիլոյանին խմբի կողմից սպանության և խուլիգանության հոդվածներով (Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով) մեղադրյալ ներգրավելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, այն կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու, նաև վերջիններիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Հատկանշական է, որ քննչական բաժնի պետի այս ցուցումը Գուգարքի քննչական բաժանմունքի քարտուղարություն այդպես էլ չի մուտքագրվել:

Քննչական բաժնի պետի լիազորություններն սպառիչ թվարկված են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, համաձայն որի՝ «Քննչական բաժնի պետը' նախաքննության կատարումը հանձնարարում է իր ենթակա քննիչին, գործը իր մի ենթակա քննիչից հանձնում է մյուսին, հետևում է իրեն անմիջականորեն ենթակա քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունների ժամանակին կատարմանը, կալանքի տակ պահելու ժամկետները պահպանելուն, դատախազի ցուցումների և այլ քննիչների հանձնարարությունների կատարմանը, ցուցումներ է տալիս իրենց վարույթում գտնվող քրեական գործերով առանձին քննչական գործողությունների կատարման վերաբերյալ»:

Քննիչի դատավարական գործառույթը քննություն իրականացնելն է, իսկ քննչական բաժնի պետինը՝ քննիչի գործողությունների կազմակերպման նկատմամբ առավելապես գերատեսչական հսկողությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ քննչական բաժնի պետ Թ. Շուշանյանն իրավունք չուներ ցուցում տալ քննիչին՝ դատախազի գրավոր ցուցումը չկատարելու, ավելին՝ դատավարական որոշումներ կայացնելու՝ անձանց արարքներին քրեաիրավական որակում տալու, անձանց որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցի կիրառման համար դատարան միջնորդություն ներկայացնելու, հետախուզում հայտարարելու մասին, իրավունք չուներ նաև ցուցում տալու այնպիսի դատավարական գործողության կատարման համար, ինչպիսին մեղադրանք առաջադրելն է: Այս ցուցումից հետո դրա պահանջները կուրորեն կատարելու համար քննիչների կողմից ապօրինություններն էլ ավելի են ահագնացել:

Ընդ որում, այսպիսի ապօրինի ցուցում է տրվել այն դեպքում, երբ դրանից ընդամենը երեք օր առաջվա դրությամբ քրեական գործում առկա է եղել սպանության բացահայտման վերաբերյալ պաշտոնական տեղեկանք, ըստ որի՝ «2012 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 22.50-ին, Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքից ստացվել է գրություն, որ 2012 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մուշ» ռեստորանային համալիրում Արտակ Վերանյանը, Արեն Վերանյանը և Սամվել Դիլոյանը հանդիպել են Սամվել Շարբաթյանին՝ վերջինից անձնական հարցերով պարզաբանումներ ստանալու նպատակով, և առաջացած վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը, խլելով Ս. Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը, մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Մ.Շարբաթյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին, սպա սպանել նրան և դիմել է փախուստի: Արտակ Վերանյանը ներկայացրել է նշված ատրճանակը, որը վերցվել, փաթեթավորվել և կնքվել է՝ հետագա ընթացքը որոշելու համար»:

Այսինքն՝ նախաքննական մարմինը հաստատված է համարել, իսկ հետաքննական մարմինն էլ պաշտոնական տեղեկանք է կազմել և այդ մասին հեռախոսագրի տեսքով հաղորդում տվել, որ փաստաբան Շարբաթյանին հարվածողը Արտակ Վերանյանն է եղել: Բայց քննչական բաժնի պետ Թ. Շուշանյանի՝ իր պաշտոնական լիազորություններից դուրս, ապօրինի ցուցումով երեք անձանց առաջադրված խմբակային սպանության մեղադրանքով գործն ուղարկվեց դատարան: Այդ ցուցումի հիման վրա ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածով մեղադրյալի աթոռին հայտնված երեք ամբաստանյալներից մեկը՝ Արեն Վերանյանը, արդեն ազատության մեջ է՝ 31 ամիս կալանքի տակ պահվելուց հետո:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումները
Ամենադիտված