Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրից Պեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասին ԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ 2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Binance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվ Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծը Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին 

Ինչպես դատախազությունը պնդեց Սամվել Դիլոյանի «մեղադրանքը»՝ նրա անմեղությունը հաստատող ապացույցներով

Իրավունք

Ինչ պայմաններում դատախազությունը փաստաբանի սպանության գործի «մեղադրանքը» հասցրեց դատարան և մեղադրական դատավճիռ ստացավ.

Մաս երրորդ. ինչպես Սամվել Դիլոյանի անմեղությունը հաստատող ապացույցներով դատախազությունը պնդեց իր «մեղադրանքը» դատարանում

ԼՈՒՐԵՐ.com-ը հանրությանն է ներկայացնում փաստեր, թե ինչպես փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան գործով մեղադրանքի կողմն իր «մեղադրանքը» հասցրեց դատարան և երկու տարվա անարդյունք պայքարից հետո ապացույցների իսպառ բացակայության, այլ կերպ՝ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի անմեղությունը հաստատված լինելու պարագայում մեղադրական դատավճիռ ստացավ Սամվել Դիլոյանի վերաբերյալ (Կարդացեք նաև̀  Ինչպես են իրավապահների և փորձագետների ձեռքով անհետացել քրեական գործի նյութերը (ապացույցները), Ինչ պայմաններում դատախազությունը փաստաբանի սպանության գործի «մեղադրանքը» հասցրեց դատարան և մեղադրական դատավճիռ ստացավ):


Փաստաբան Շարբաթյանի մահվան գործով երկու տարվա դատաքննության ավարտին ապացույցների բացակայության պայմաններում խմբակային սպանության հոդվածով մեղադրյալ ներգրավված Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն՝ դատախազությունն ամբողջ ծավալով հրաժարվեց միայն Արեն Վերանյանի նկատմամբ մեղադրանքից՝ շարունակելով այն պնդել Սամվել Դիլոյանի նկատմամբ: Մինչդեռ ամբողջ դատաքննության ընթացքում չհետազոտվեց գոնե մեկ ապացույց, որում նշվեր, որ ամբաստանյալ Սամվել Դիլոյանը կռվել է փաստաբան Շարբաթյանի հետ, հարվածել է նրան կամ հարված ստացել նրանից, իսկ հակառակը հաստատող ապացույցները գերակշիռ էին:

Զավեշտ է, որ ապացույցների միևնույն խումբը մեղադրանքի կողմն անարժանահավատ և անբավարար համարեց երեք տարի ապօրինաբար կալանքի տակ պահվող երկու ամբաստանյալներից Արեն Վերանյանի մասով (արդարացված), սակայն արժանահավատ և բավարար՝ Սամվել Դիլոյանի վերաբերյալ:

Գլխավոր դատախազության ՀԿԳ հատուկ կարևորագույն գործերով դատախազ Արթուր Երիցյանն իր ճառում իբրև թե Սամվել Դիլոյանին առաջադրած մեղադրանքը հաստատող ապացույցներ մատնանշեց՝ ներկայացնելով դրանք երկու խմբով: Դատախազի նշած առաջին խմբի ապացույցները գործով վկաների, տուժող և ամբաստանյալ կողմերի ցուցմունքներն էին, որոնք քիչ թե շատ նկարագրել, և որոնց վերաբերյալ որոշակի հետևություններ էր արել դատախազ Երիցյանը (սրան կանդրադառնանք հաջորդիվ), իսկ երկրորդ խումբը դատախազի կողմից իմիջիայլոց թվարկված՝ «դատաբժշկական, դատակենսաբանական, համալիր դատահետքաբանական, միկրոմասնիկների և դատաձգաբանական, դատամատնադրոշմային փորձաքննությունների եզրակացությունները, դեպքի վայրի և դիակի զննության արձանագրությունները, անձի ինքնակամ ներկայանալու արձանագրությունները, իրեղեն, ինչպես նաև այլ ապացույցներն» էին:


Մինչդեռ՝ Դատաբժշկական փորձաքննության թիվ 816 եզրակացության և նույն եզրակացության լրացման համաձայն' Արտակ Վերանյանի մարմնական վնասվածքը' աջ բազկի շրջանի արյունազեղումը, հասցվել է բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում գործի հանգամանքներում, որն առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Ռենտգեն հետազոտությամբ Արտակ Վերանյանի քթի վրա տեսանելի ոսկրա-տրավմատիկ փոփոխություն չի հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննությունների թիվ 141 և 142 եզրակացությունների համաձայն' Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի փորձաքննությամբ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ, ինչպես նաև նրանց հետքեր' համապատասխանող գործի հանգամանքներում նշված ժամանակահատվածին, չեն հայտնաբերվել: Կապված փորձաքննության ուշ կայացման և բուժփաստաթղթերի բացակայության հետ, ներկա պահին որոշել մարմնական վնասվածքներ եղել են, թե ոչ՝ կապված դեպքի հետ, հնարավոր չէ պարզել, քանի որ շուրջ 3 ամսվա ընթացքում բազմապիսի վնասվածքներ ինքնուրույն կարող էին ապաքինվել և անհետ վերանալ:


Դատակենսաբանական փորձաքննության թիվ 373 եզրակացության համաձայն' փորձաքննությանը ներկայացված՝ դեպքի վայրի զննությամբ առանձնասենյակից հայտնաբերված և վերցված ծխուկների զտիչների ազատ եզրերին տեղակայված կասկածելի հետքերում հայտնաբերվել է մարդկային ծագման թուք, որպիսիք կարող էին առաջանալ Սամվել Շարբաթյանից և Արտակ Վերանյանից: Դեպքի վայրի զննությամբ, տարբեր տեղերից հայտնաբերված արնանաման հետքերից բամբակե խծուծով վերցված նմուշների վրա առկա կասկածելի հետքերում հաստատվել է մարդու արյան առկայություն, որոնք կարող էին առաջանալ Սամվել Շարբաթյանից:

Փորձաքննության ներկայացված՝ Արտակ Վերանյանի կոշիկների արտաքին մակերեսից վերցված քսվածքներում հաստատվել է արյան առկայություն, որի տեսակային պատկանելիությունը հնարավոր չէ որոշել տեսակային սպիտակուցի նոսր խտության պատճառով:

Համալիր դատահետքաբանական, միկրոմասնիկների և դատաձգաբանական փորձաքննության թիվ 36831205 եզրակացության համաձայն̀ փորձաքննության ներկայացված Սամվել Շարբաթյանի եղունգերի կտրվածքների հետազոտությամբ հայտնաբերվել են նույնացման համար պիտանի մանրաթելեր, որոնք ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Արտակ Վերանյանի անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի հետ: Դրանց առաջացման մեխանիզմը հնարավոր է պայմանավորված լինի վերջինի անդրավարտիքի հետ եղունգների շփմամբ կամ հպմամբ (կոնտակտով): Փորձաքննության ներկայացված Սամվել Շարբաթյանի արտաքին հագուստների, կաշվե բաճկոնի հետազոտությամբ հայտնաբերվել են այդ հագուստների գործվածքներին օտար մանրաթելեր, որոնցից բամբակյա կապույտ գույնի մանրաթելերը, ինչպես նաև կանաչ գույնի մանրաթելերը ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Արտակ Վերանյանի անդրավարտիքի կազմի մեջ մտնող կապույտ գույնի և սվիտերի գործվածքի կազմի մեջ մտնող քիմիական հարթ կանաչ գույնի մանրաթելերի հետ: Արտակ Վերանյանի արտաքին հագուստների հետազոտությամբ հայտնաբերվել են դրանց գործվածքներին օտար մանրաթելեր, որոնք ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Սամվել Շարբաթյանի սվիտերի գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի հետ: Փորձաքննության ներկայացված գործվածքային կառուցվածք ունեցող անդրավարտիքի գոտեկալը հանդիսացել է Սամվել Շարբաթյանին պատկանող անդրավարտիքի գոտու համար նախատեսված օղակը, որը վնասվել-անջատվել է հագուստից մեխանիկական ձգվածության հետևանքով: Նույն եզրակացության համաձայն' Սամվել Շարբաթյանին պատկանող կոշիկների ներբաններին առկա են սահքին բնորոշ հետքեր, բաճկոնի և անդրավարտիքի վրա՝ շփմանը բնորոշ հետքեր, անդրավարտիքի և դրա գոտու վրա' մեխանիկական բնույթի վնասվածքներ, որոնք իրենց բնույթով պատռվածքներ են, առաջացել են մեխանիկական ձգվածությունների հետևանքով:

Դատամատնադրոշմային փորձաքննության թիվ 2037 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված, դեպքի վայրի զննությամբ հյութի բաժակից, «Նեմիրովսկայա» օղու դատարկ և «Արամե» կոնյակի շշերի վրայից դակտոժապավենների վրա ֆիքսված և անձի նույնացման համար պիտանի ճանաչված մատնահետքերը թողնվել են Արտակ Վերանյանի կողմից:

Դեպքի վայրի և դիակի զննության արձանագրությունների համաձայն̀ դեպքի վայր է հանդիսանում «Մուշ» ռեստորանը, տրված է դրա դրսի և ներսի նկարագիրը: Նաև արձանագրվել է, որ մուտքի դռնից դեպի արևմուտք՝ գետնին հայտնաբերվել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, քարտով, հեռախոսի մարտկոց ու կափարիչ: Հայտնաբերվել է անդրավարտիքի գոտեկալի կանթ։ Դրսում և ներսում հայտանաբերվել և վերցվել են արնանման հետքեր, դրսում հայտնաբերվել և վերցվել են նաև մետաղական 5 կոտորակներ: Սամվել Շարբաթյանի դիակը գտնվել է հանգստի սենյակում՝ բազմոցին, մեջքի վրա պառկած դիրքում։ Հագին եղած հագուստները շաղախված են եղել արնանման հետքով: Նկարագրվել են դիակի արտաքին վնասվածքները, որոնք ի դեպ, համապատասխանել են հետագայում դիակի արտաքին զննության ժամանակ նկարագրված, ապա նաև սկզբնական դատաբժշկական փորձաքննության եզրակացությունում տրված նկարագրերին:Վերցվել են այլ առարկաներ, դիակից վերցվել եղունգների, մազերի նմուշներ: Մեկ օր անց կատարվել է դիակի արտաքին զննություն, որտեղ ընդամենը նկարագրվել են այն վնասվածքները, որոնք առկա են եղել դիակի վրա:

Անձի ինքնակամ ներկայանալու մասին արձանագրության համաձայն՝ Արտակ Վերանյանը 2012 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 19.25–ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին և ներկայացնելով T 09 046334 գործարանային համարով «Բայկալ» տեսակի MP-654 K col. 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ' հայտարարելով, որ 2012 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 22.30-«Մուշ» ռեստորանում վիճաբանության ժամանակ խլել է Երևան քաղաքի բնակիչ Սամվել Շարբաթյանի ձեռքից, որից հետո բռունցքով հարվածել է Շարբաթյանի դեմքին, խլած ատրճանակով մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ: Ատրճանակը վերցվել, փաթեթավորվել և կնքվել է: Ներկայացված ատրճանակը հանդիսանում է 4.5 մմ տրամաչափի «ՄՊ-654 Կ» մոդելի T09 046334 համարի գործարանային արտադրության օդամղիչ ատրճանակ, որը նախատեսված է 4.5 մմ տրամաչափի գնդակներ կրակելու համար, հրազեն չի հանդիսանում, տեխնիկապես սարքին է և պիտանի կրակելու համար: Վերջին մաքրումից հետո ատրճանակից կատարվել են կրակոցներ պղինձ պարունակող գնդակներով:

Մեղադրանքի կողմը նշված ապացույցներն է թվարկել է որպես Սամվել Դիլոյանի՝ «սպանության մասնակցությունը» հիմնավորող, սակայն ոչ իրավաբան, շարքային ընթերցողին էլ պարզ է, որ սրանք, հակառակը, Սամվել Շարբաթյանի մահվան հետ Սամվել Դիլոյանի առնչությունը բացառող հանգամանքներ են: Այս ամբողջ շարքի ապացույցների մեջ նույնիսկ մեկ տեղ նշված է Սամվել Դիլոյան անուն ազգանունը:

Անհասկանալի է նաև՝ դատախազի ընդհանրական նշած՝ «իրեղեն ապացույցներից» կոնկրետ որ ապացույցով ինչ է հաստատվում կամ հերքվում: Քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել՝ դեպքի վայրի զննությամբ վերցված «Նոկիա» տեսակի հեռախոսը, 100 և 200 դրամանոց մետաղադրամները, գոտեկալի կանթը, արնանման հետքերից խծուծներով վերցված նմուշները, մետաղական կոտորակները, արնանման հետքերով ծածկոցը ու բարձը, կաշվե բաճկոնը, ծխուկները, շրթներկի հետքով օղու բաժակը, «Մանե» տեսակի կոնյակի շշը, Սամվել Շարբաթյանի դիակի զննությամբ վերցված հագուստները և կոշիկները, Արտակ Վերանյանից վերցված МР-654 К col. 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակը, նրա հագուստները ու կոշիկները, համալիր դատահետքաբանական, միկրոմասնիկները և դատաձգաբանական փորձաքննության ընթացքում տուժողի եղունգների հետազոտությամբ հայտնաբերված մանրաթելերը:


Ինչպե՞ս կարող են հաստատել Սամվել Դիլոյանի մասնակցությունը Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի հետ, օրինակ, 100 և 200 դրամանոց մետաղադրամները, մինչդեռ ճիշտ հակառակն են ապացուցում այն, որ շշերի վրա Սամվել Դիլոյանի մատնահետքերը թողնված չեն, որ արյան նմուշները Արտակ Վերանյանինը կամ Սամվել Շարբաթյանինն են, որ ծխուկների զտիչների վրայից հայտնաբերված մարդկային ծագման թուքը կարող է Արտակ Վերանյանին պատկանել, որ Սամվել Շարբաթյանի եղունգերի կտրվածքներում, արտաքին հագուստների, կաշվե բաճկոնի հետազոտությամբ հայտնաբերված մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Արտակ Վերանյանի անդրավարտիքի մանրաթելերի հետ, ինչն էլ կարող է պայմանավորված լինել անդրավարտիքի հետ եղունգների շփմամբ կամ հպմամբ:

Իսկ Արտակ Վերանյանի արտաքին հագուստների հետազոտությամբ հայտնաբերված մանրաթելերը ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Սամվել Շարբաթյանի սվիտերի գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի հետ և այլն: Այսպիսով՝ իրեղեն ապացույցներով հերքվել է Սամվել Դիլոյանի մասնակցությունը Սամվել Շարբաթյանի սպանությանը, մասնավորապես՝ նրանց հպումը կամ կոնտակտը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումները
Ամենադիտված