Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրից Պեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասին ԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ 2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Binance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվ Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծը Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած դատապարտյալը հափշտակել է խոշոր չափերով գումարներ

Իրավունք

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովիկ Բաբայանը, տարբեր պաշտոնատար անձանց անունից հանդես գալու և իրավաբանի մասնագիտական հմտություններն օգտագործելով, նախնական համաձայնության է եկել Գարիկ Ալեքսանյանի հետ՝ ծանոթների շրջանում իրեն որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացնելու և այդ հանգամանքը շահարկելով՝ քրեական գործերով տարբեր անձանց օգտին գործողություններ կատարելու պատրվակով, խարդախությամբ գումարներ հափշտակելու շուրջ:

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, 2015թ. հունվարին Հ. Բաբայանը Գ. Ալեքսանյանի միջոցով ծանոթացել է փաստաբան Եղիկ Եփրեմյանի հետ և ներկայացել է որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ապա անձամբ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել վերջինիս հետ: Փաստաբանը համոզվել է, որ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից ընդունված անձնավորություն է ու ցանկացած հարցով կարող է ակնկալել նրա աջակցությունը, այդ թվում՝ քրեական գործերի ընթացքին միջամտելու և իրեն ցանկալի լուծում տալու հարցում:

Նշված ժամանակահատվածում Եղիկ Եփրեմյանի ծանոթ Թաժդին Ավդալյանի վերաբերյալ քննվել է քրեական գործ, որի մասին տեղեկանալով' Ե. Եփրեմյանը Թ. Ավդալյանին հայտնել է, որ ինքը մտերիմ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» հետ: Թ. Ավդալյանը փաստաբանին տեղեկացրել է, որ պատրաստակամ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» կաշառք տալ, որպեսզի նա իր վերաբերյալ քննվող քրեական գործի ընթացքը լուծի հօգուտ իրեն:

Նյութական շահ ստանալու ակնկալիքով, 2015թ. հունվարին Ե. Եփրեմյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած Հ. Բաբայանին խնդրել է միջամտել Թ. Ավդալյանի վերաբերյալ քննվող քրեական գործի քննությանը և գործի ընթացքը լուծել հօգուտ վերջինիս: Առաջարկի մասին լսելով՝ Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունել են Ե. Եփրեմյանի առաջարկը: Վերջինս ստանձնել է կաշառք տվող Թ. Ավդալյանի և կաշառքը ստացող «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» միջև կապող օղակի դերը և յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելու ընթացքում նպաստել է կաշառքի առարկայի չա փի՝ 5 հազար ԱՄՆ դոլար գումարի շուրջ համաձայնության գալուն:

Այնուհետև Թ. Ավդալյանի հետ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, փաստաբանը 5 հազար ԱՄՆ դոլար կաշառքի գումարը «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» փոխանցելու համար տվել է Գ. Ալեքսանյանին: Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը նշված գումարը խաբեությամբ հափշտակել են:

Դրանից հետո, 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանն ինչպես Գ. Ալեքսանյանի միջոցով, այնպես էլ անձամբ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած դատապարտյալին խնդրել է ներազդել մեկ այլ գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի վրա' հայտնելով, որ քրեական գործի ելքով շահագրգռված անձը պատրաստակամ է դրա դիմաց 10 հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ:

Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունելով Ե. Եփրեմյանի առաջարկը և չարաշահելով վերջինիս վստահությունը, իբր, «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից խնդիրը լուծելու համար, Գ. Ալեքսանյանի միջոցով 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանից խաբեությամբ ստացել են փաստաբանի միջնորդությամբ որպես կաշառք տրված առանձնապես խոշոր չափերով' 4 մլն 760 հազար ՀՀ դրամ գումարը և կրկին խարդախությամբ հափշտակել են այն:

Բացի այդ, 2015թ. հունվարին Հ. Բաբայանը, Գ. Ալեքսանյանի միջոցով ծանոթանալով նրա մտերիմ Աղավնի Մ.-ի հետ, նրան կրկին ներկայացել է որպես «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»: Ապա տեղեկանալով Երևանի քաղաքապետարանից հողատարածք ձեռք բերելու՝ Աղավնի Մ.-ի մտադրության մասին, հեռախոսային խոսակցությունների միջոցով, մտերմություն է հաստատել նրա հետ: Իբրև հողատարածքի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը վարորդի միջոցով Երևանի քաղաքապետարան ուղարկելու և օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն անձամբ կատարելու պատրաստակամության մասին հայտնելու արդյունքում Հ. Բաբայանին հաջողվել է Աղավնի Մ.-ին հավաստիացնել, որ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերում է անշահախնդիր՝ որպես իր մտերիմ Գ. Ալեքսանյանի հարազատի: Սակայն հողատարածքի հատկացման համար անհրաժեշտ պետական մուծումները կատարելու պատրվակով, Հ. Բաբայանը 2015թ. փետրվար-մարտ ամիսներին Աղավնի Մ.-ից խաբեությամբ ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ 1մլն 912 հազար ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Հովիկ Բաբայանը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում, խցակից Վարդգես Շ.-ին խաբեությամբ հայտնել է նրա պատժաչափը կրճատելու հնարավորության մասին: Ցանկանալով օգտվել ընձեռնված հնարավորությունից՝ Վարդգես Շ.-ն դիմել է հարազատներին և խնդրել գումարով օգնել: Արդյունքում' Հ. Բաբայանը, չարաշահելով Վարդգես Շ.-ի վստահությունը, վերջինիս հարազատներից ստացել և խարդախությամբ հափշտակել է 394 հազար ՀՀ դրամ գումար:

Գարիկ Ալեքսանյանն, իր հերթին, 2014թ. նոյեմբերին, խարդախությամբ ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, Լոռու մարզի բնակիչ Կ. Զ.-ի որդու ժամկետային զինվորական ծառայությունը Երևանի զորամասերից մեկում կազմակերպելու պատրվակով, նույն ամսվա ընթացքում Կ. Զ.-ից խաբեությամբ ստացած խոշոր չափերով՝ 1 մլն. 644 հազար ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:

Դրանից բացի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դեռևս 2014թ. ապրիլի 1-ին Թաժդին Ավդալյանը Գրետա Գ.-ի հետ կազմած հանձնման-ընդունման ակտով օժտվել է իրեն ի պահ հանձնված թվով 174 գլուխ խոշոր եղջերավոր անասունները անասնագոմում ժամանակավորապես պահելու լիազորությամբ: 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թ. Ավդալյանը հիշյալ թվով անասունները վաճառել է քննությամբ չպարզված տարբեր անձանց' այդ կերպ Գրետա Գ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 50 մլն 87 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:

Հովիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գարիկ Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Եղիկ Եփրեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և Թաժդին Ավդալյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումները
Ամենադիտված