Ստուգվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտորդի ահազանգը. ՔԿ
Իրավունք
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի կայքէջում (www.hra.am) դեկտեմբերի 6-ին հրապարակվել են տեղեկություններ, որ 1/24 ընտատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդին թույլ չի տվել ծանոթանալ գրանցամատյաններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեկ այլ ահազանգի համաձայն՝ նույն տեղամասում խախտվել է գաղտնի քվեարկությունը։
Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն, նախապատրաստվում են նյութեր։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին