Հետքի թղթակցի համակարգիչը ՀՀԿ վստահված անձը խլել է
Իրավունք
Դեկտեմբերի 6-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն է ստացվել, որ «Hetq.am» կայքում տեղադրվել է «Հետքի թղթակցի համակարգիչը ՀՀԿ վստահված անձը խլել է» վերտառությամբ հրապարակում: Ժամը 15.40-ին «Hetq.am» կայքի լրագրող Դիաննա Ղազարյանը հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ին, թիվ 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր ձեռքից խլել է «Սամսունգ» տեսակի համակարգիչը' խոչընդոտելով իր լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին