Նախկին ընկերուհուն առևանգելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Շվեդիայում
Իրավունք
2013թ. Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից նախկին ընկերուհուն առեւանգելու մեջ մեղադրվող 25-ամյա Բորիս Ուսուբյանը, որը հետախուզման մեջ էր, դեկտեմբերի 5-ին հայտնաբերվել է Շվեդիայի թագավորությունում եւ տեղափոխվել Հայաստան:
Աբովյան քաղաքի բնակիչ Ուսուբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ առեւանգում:
Երիտասարդը հետախուզվում էր ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին