Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Հանրաքվեի ենթադրյալ իրավախախտումների մասով Քննչական կոմիտեում հարուցվել է 12 քրգործ

Իրավունք

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է 201 հաղորդում (լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ), որոնցով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքներով կայացվել դատավարական որոշումներ: Այս մասին տեղեակցնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ստացված 201 հաղորդումներից 124–ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը՝ մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին:

Ենթադրյալ խախտումների պատկերն ըստ տարածքների հետևյալն է՝

Կենտրոն և Նորք-Մարաշ 28
Ավան և Նոր Նորք 25
Մալաթիա-Սեբաստիա 22
Արաբկիր 15
Աջափնյակ և Դավթաշեն 11
Քանաքեռ-Զեյթուն 10
Շենգավիթ 8
Էրեբունի և Նուբարաշեն 5

Շիրակ 20
Կոտայք 20
Լոռի 16
Արագածոտն 7
Արարատ 4
Սյունիք 3
Վայոց ձոր 3
Գեղարքունիք 3
Արմավիր 1
Տավուշ 0

ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդումների, լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությամբ պարզվել է, որ հանրապետությունում ձևավորված 1997 տեղամասերից 1839-ում (92.1%) անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել:

2015թ. դեկտեմբերի 13-ի դրույթամբ՝ հարուցվել է 12 քրեական գործ, իսկ 135-ով՝ մերժվել է քրեական գործի հարուցումը: Ներկա պահին ընթացքի մեջ է գտնվում 49 նյութ:

12 քրեական գործերից 8-ը հարուցվել է Երևան քաղաքում տեղ գտած առերևույթ հանցագործությունների փաստերով, 4-ը՝ մարզերում:

Հարուցված քրեական գործերից 10-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), 2-ը՝ ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչնդոտելուն:

Հարուցված քրեական գործերի թվային պատկերն՝ ըստ տարածքների հետևյալն է.

Երևան քաղաք՝

Կենտրոն և Նորք-Մարաշ - 5 քրեական գործ (թիվ 10/15, 10/14, 10/20, 9/12- ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված, 9/16 ընտրատեղամաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

Ավան և Նոր Նորք – 1 քրեական գործ (թիվ 2/32 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

Մալաթիա-Սեբաստիա - 1 քրեական գործ (թիվ 8/08 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

Շենգավիթ – 1 քրեական գործ (թիվ 11/03 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

Մարզեր

Կոտայք - 1 քրեական գործ (թիվ 26/29 ընտրատեղամաս - ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

Լոռի – 2 քրեական գործ (թիվ 30/21, թիվ 29/25 ընտրատեղամաս - ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

Վայոց ձոր- 1 քրեական գործ (թիվ 39/39 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված/:

ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով հարուցված 2 քրեական գործերը և 3 նյութ ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննության մարմնի կողմից կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի հիմնական մասը վերաբերում է այնպիսի ընտրախախտումներին, ինչպիսիք են.

ա) մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

բ) ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված):

Կան նաև ահազանգեր, հրապարակումներ

• հանձնաժողովի անդամների վրա ճնշում գործադրելու,
• ընտրակաշառք բաժանելու կամ առաջարկելու,
• լցոնումներ կատարելու,
• ընտրողներին ուղղորդելու,
• ընտրատեղամասերի մոտ անձանց և մեքենաների կուտակումների,
• ավտոմեքենաներով քվեարկողներին տեղամասեր տեղափոխելու մասին:

Կատարված վերլուծությունները վկայում են նաև, որ անհամեմատ քիչ են ընտրախախտումների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ներկայացված հաղորդումները, հակառակ դրան՝ ահազանգերի հիմնական մասը լրատվամիջոցների հրապարակումներն են:

Սակայն ամեն հրապարակում կամ ահազանգ չէ, այն էլ երբեմն միջնորդավորված, որում նշված հանգամանքները համապատասխանել են իրականությանը և կարող են հիմք հանդիսանալ՝ քրեական գործ հարուցելու համար:

Օրինակ, ընթերցողի ահազանգի հիման վրա «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս քվեարկել ենե հրապարակումը բացարձակ իրականությանը չի համապատասխանում, և դժվար չէր մինչև հրապարակումը ընտրատեղամասում փակցված ցուցակներից ճշտել, որ Ավետիսյանների անուններն այդ ցուցակներից հանված են եղել:

Հաղորդումների, հրապարակումների, ահազանգերի մի որոշ մասում, որպես դիտորդների լիազորությունների խոչընդոտում, ներկայացվել է ընտրողների ստորագրված ցուցակներին հետևելուն, դրանցում եղած տեղեկատավությանը ծանոթանալուն, լուսանկարելուն, տեսանկարահանումներին արգելք հանդիսանալը:

Համաձայն ընտրական օրենսգրքի' դիտորդները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության ամբողջ ընթացքը' չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը (հոդված 6), իսկ ընտրական օրենսգրքի մեկ այլ հոդվածը (հոդված 11) սահմանում է, որ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում: Բնական է, որ դիտորդի՝ նման «իրավունքիե խոչընդոտելն օրինական է և այստեղ խոչընդոտման մասին խոսք լինել չի կարող:

Օրինակ, 29/9 ՏԸՀ-ի նախագահը դիտորդներին արգելել է կատարել գրառումներ ընտրատեղամասի ցուցակից, ստորագրված ցուցակների նկարահանումներ չեն թույլատրվել նաև 30/28, 30/05, Գյումու 34/25, 34/04 և Կոտայքի 25/19 տեղամասերում:

Կան լցոնումների վերաբերյալ ընդհանրական ահազանգեր (14/21, 14/15, 37/13, 27/45, 28/16), սակայն այդ մասին հանձնաժողովների անդամների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից ոչինչ չի նշվել, ընդհակառակը՝ հերքվել են:

Մեկ այլ հրապարակման մեջ նշվել է, որ Գյումրիում բռնություն է կիրառվել Մուշ թաղամասում տեղակայված 34/14 տեղամասային հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի նկատմամբ: Լսվել են հանձնաժողովի անդամները և Վահագն Խաչատրյանը, ովքեր բացառել են նշված հանգամանքը. վերջինս նշել է նաև, որ ինքը որևէ լրատվամիջոցի չի ահազանգել:

Այս և նմանատիպ հանգամանքները վկայում են այն մասին, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի քանակը դեռևս չի վկայում նույն քանակի իրավախախտումների մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված