«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Ավելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) 2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է 

Մալաթիա-Սեբաստիայում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի հիման վրա հարուցվել են նոր քրեական գործեր

Իրավունք

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում' 2015թ. դեկտեմբերի 6-ին, տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է ևս 3 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու և քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին ստացվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը՝ թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ահազանգի հիման վրա։ 2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեա րկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:

Ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց համաձայն, 06.12.2015թ.՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, մոտենալով թիվ 8/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մայիս Հարությունյանին, կնքելու համար վերջինիս է տվել իր անձնագիրը և քվեածրարը, որի ժամանակ Մ.Հարությունյանը, պարզելով, որ նշված անձի անձնագրում արդեն իսկ առկա է դրոշմակնիք, կանչել է հանձնաժողովի նախագահ Արա Էդիկի Դադայանին: Նույն պահին Մ.Հարությունյանին մոտեցած անձը, վերցնելով անձնագիրը, շտապ հեռացել է ընտրատեղամասից: Նշված փաստն Ա.Դադայանի կողմից ար ձանագրվել է թիվ 8/25 ընտրատեղամասի գրանցամատյանում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

Դեկտեմբերի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «hetq.am» տեղեկատվական հարթակում տեղադրված «Ինչպես «այո»-ի քվեաթերթիկներն ավելացան ընտրատեղամասի հոսանքազրկումից հետո» վերտառությամբ հրապարակումը:

Հրապարակման հիման վրա քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։ Պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ժամի ավարտից հետո՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/14 ընտրատեղամասում ձայների հաշվարկի ընթացքում, տեղամասը հոսանքազրկվել է, որի ժամանակ, դեռևս չպարզված անձի կողմից, տեղի է ունեցել քվեարկության արդյունքները կեղծելու դեպք' սեղանին դրված քվեաթերթիկների վրա նոր քվեաթերթիկներ ավելացնելու եղանակով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բավարար հիմքեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով։ Միաժամանակ, որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։

Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի տեղեկատվական հարթակում տեղադրված հրապարակումն առ այն, որ թիվ 07/01 ընտրատեղամասի դիտորդ Քեթքարթ Ուիլը նկատել է, որ 2 քույրերը' Հռիփսիմե և Գայանե Հովսեփյանները, եկել են քվեարկության, սակայն նրանց անվան դիմաց եղել են ստորագրություններ: Հանձնաժողովը խախտումը չի արձանագրել:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Հռիփսիմե Հովսեփյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին' ժամը 15:00-ի սահմաններում, քվեարկությանը մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի թիվ 7/01 ընտրատեղամաս և նկատել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է եղել, սակայն անձնագրի սերիա և համար չի եղել: Հանձնաժողովի անդամներից մեկին տեղյակ է պահել այդ մասին, ով մի փոքր անց տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով։ Միաժամանակ որոշում է կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՔԾ ուղարկելու մասին:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի քննչական ստորաբաժանումների վարույթում քննվում է 24 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվերակելու դեպքերի վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված ևս 8 քրեական գործ (5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Ամենադիտված