Ավելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) 2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 

Ի՞նչ դրդապատճառներ կան դատավոր Արմեն Բեկթաշյանի սուբյեկտիվ որոշումների հիմքում

Իրավունք

Օրեր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած վճռի համաձայն՝ Սուրենյանցի խափանման միջոցը փոխվել է. մեկ միլիոն դրամ գրավը չեղյալ է համարվել, և նրան կալանավորել են, ապա տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել 178 հոդվածի 2-րդ մասով՝ խարդախություն. «Խարդախությունը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) խոշոր չափերով, 3) կրկին անգամ, 4) նախկինում սույն օրենսգրքի 175-182-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի կողմից՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա»:

Մինչ կալանավորումը Սուրենյանցը հանդես է եկել պաշտպանական ճառով և հայտնել, որ իրեն հնարավորություն չեն տվել պատրաստվել, ինչը նախապես պետք է անեին: Նա նշել է, որ երբեք չի հայտարարել, որ անմեղ է, մեղքի բաժին չունի, բայց ամեն մարդ պետք է դատապարտվի իր կատարած արարքին համապատասխան:

«Գործի բացահայտումը ենթադրում է, որ եթե գործում կան մարդիկ, որոնք տուժող չեն, ապա նրանք ևս պատասխանատվություն պետք է կրեն: Տուժողներ Անուշի և Հայկազի մասով ինձ մեղավոր եմ ճանաչում և մեղքս ընդունում եմ: Ազգանուշի մասով դարձյալ չեմ ասում, որ մեղավոր չեմ: Բայց Անուշի գումարների 90 տոկոսը տնօրինվել են այլ մարդկանց կողմից: Թե՛ ձայնագրությամբ, թե՛ բջջային օպերատորների արված ձայնագրությունների միջոցով կապացուցեմ դա: Նարեկ Մանուկյանին՝ որպես տուժող, չեմ ճանաչում: Եթե նա գործից տեղյակ լիներ, ապա կիմանար, որ խոսքը ոչ թե Մեծ Բրիտանիայի մասին է, այլ ԱՄՆ-ի: Հետամուտ եմ լինելու, որ կեղծ մատնության համար մարդիկ պատասխանատվություն կրեն»,- ասել է Սուրենյանցը և վստահեցրել, որ վկաների ցանկը թերի է:

Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում Սուրենյանցը նշել է, թե իր համար պարզ է, որ առաջին ատյանի դատարանը լրիվ և ամբողջական քննություն չի իրականացնում և ակնհայտորեն սուբյեկտիվ է տրամադրված. չի ընդունում իր՝ նիստը հետաձգելու մասին և այլ միջնորդություններ: Այնուհետև պնդեց. «Գործում կա իրական մեղադրյալ, որն այդպես էլ չներգրավվեց՝ նկատի ունեմ վկաներից մեկին: Վկաներից մեկը չդատակոչվեց թեև ծառայում է բանակում, բայց կարող էր մեկ ժամով գալ դատարան: Այնպես որ, ես ունեմ բոլոր հիմքերը Վերաքննիչ դիմելու համար»:

Ըստ Սուրենյանցի՝ գումարները տնօրինել են գործով վկա ներգրավված Ռոբերտ Ահարոնյանն ու Մարիաննա Ներսիսյանը, որին միջնորդել է, որ որպես վկա ներգրավվի, սակայն դա տեղի չի ունեցել: «Ոչ թե չորս հոգու հետ գործ ունեմ, այլ միայն Ռոբերտ Ահարոնյանի: Ո՞նց է պատահում, որ բոլոր տուժողները լինում են մեկ մարդու աշխատողները»,- ասել է Սուրենյանցը:

Ի դեպ, նշենք, որ նախորդ դատական նիստին Ռոբերտ Ահարոնյանը հայտարարել էր, որ ինքը վերադարձրել է Նարեկ Մանուկյանի և Հայկազ Մարտիրոսյանի գումարը: Հաշվի առնելով այն, որ Սուրենյանցը Նարեկ Մանուկյանին չի ճանաչում, ստացվում է, որ գումարը վերադարձվել է մտացածին տուժողին:

Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի հետ իրենք ժամանակին ընկերներ են եղել, սակայն, ինչպես որ ցույց է տալիս դատական նիստերի ընթացքը, մեզ անհայտ պատճառով նրանց ճանապարհները բաժանվել են: Որո՞նք են այն դրդապատճառները, որոնք ընկած են պարոն Բեկթաշյանի սուբյեկտիվ որոշումների հիմքում այս գործի վերաբերյալ, այն է՝ հնարավորություն չտալ պատրաստվել ճառից առաջ, հաշվի չառնել Սուրենյանցի պնդումները՝ գործում այլ մարդկանց մասնակցության վերաբերյալ, որի օգտին կան որոշակի փաստեր, փոխել խափանման միջոցը՝ նույնիսկ հաշվի չառնելով ամբաստանյալի խնամքին գտնվող նորածնի հանգամանքը, ինչի մասին դատարանին տեղյակ է պահել Սուրենյանցի կինը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Արդյո՞ք պատճառն անձնական է, թե՞՝ թելադրված է այլ անձանց կամ ուժերի կողմից՝ ցույց կտա ժամանակը: Այն, որ Սուրենյանցն ընդունում է իր մեղքը և պատրաստ է փոխհատուցել տուժողներին, պետք է ողջունել և հնարավորություն տալ իրականացնել դա, այլապես կալանքի տակ գտնվող մարդուց գումարների փոխհատուցում պահանջելն առնվազն ոչ տրամաբանական է ստացվում: Պետք է հուսալ, որ Վերաքննիչ դատարանում ավելի պրոֆեսիոնալ և օբյեկտիվ կերպով կքննեն հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված այս գործը և կկայացնեն իրապես արդարացի որոշում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված