Երևանում սպանվել է բուքմեյքերական ընկերության աշխատակիցը (տեսանյութ)
Իրավունք
Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենք, որտեղ հայտնաբերվել է մոտ 28 տարեկան տղամարդու դիակ՝ արյունոտ վիճակում:
Մեկնած օպերատիվ խումբը Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերել է 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին