Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 5 դեպք
Իրավունք
Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 11-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետու թյունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է խուլիգանության 2, գողության և խարդախության 5-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին