Դանակահարություն երևանյան գիշերային ակումբներից մեկում. երկու մարդ հոսպիտալացվել է
Իրավունք
Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող գիշերային ակումբներից մեկում վիճաբանության ընթացքում դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Արդյունքում երկու մարդ անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Մալխասյանը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ. նախաքննությունը շարունակվում է: Դանակահարված երիտասարդները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից հայտնեցին, որ նրանց վիճակը կայուն ծանր է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին