Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարութունը (տեսանյութ)
Իրավունք
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարութունը` նախագահությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանի: Ընթացքի մեջ է դատական գործընթացի դատաքննական փուլը: Նախորդ՝ դեկտեմբերի 22-ին մեկնարկած դատական նիստը հետաձգվեց քանի որ սպանված Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և փեսան Եգոր Ադամյանը, հոգեբանորեն պատրաստ չէին խոսելու։ Մինչ այդ, դեպքի մասին իրենց տեսածն ու լսածը ներկայացել են մահացած Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը և Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը։ Դատական նիստը բավական զգացմունքային էր և պարբերաբար ընդմիջվում էր հարազատների ինքնազգացողության վատացման պատճառով։ Շտապօգնության աշխատակիցները չէին լքում դահլիճը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին