Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դիմել ԱԱԾ (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց նոր տեսա, որ Հրազդան քաղաքում ինչ-որ մարդիկ գաղտնի հետեւել են ինձ, գաղտնի տեսանկարահանել եւ լուսանկարահանել:
Վաղը այս կապակցությամբ պատրաստվում եմ դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգ Կուտոյանին, ում աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նաեւ՝ իմ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի անվտանգության ապահովումը:
ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով թող պարզի.
1. Ովքե՞ր են հետեւել ինձ եւ ինչու՞ են դա արել գաղտնի:
2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:
3. Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը:
4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երեւանում իմ տեղաշարժերին հետեւում են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ու՞մ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում:
Ինձ այսօր հետեւելու փաստի ապացույցները՝ ստորեւ»:
Ավելի վաղ պատգամավորը կատարել էր հետևյալ գրառումը.
«Այսօր այցելել եմ Հրազդանի բոլոր 13 դպրոցները, որտեղ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ։
Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական և քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճմշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։
Մի քանի օր առաջ նույն հարցը քննարկել եմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ։
Նշեմ, որ Հրազդանի հանրակրթական բոլոր դպրոցների ղեկավարները համաձայնել են Ընտրական օրենսգրքի պահանջները անվերապահորեն կատարելու անհրաժեշտության մտքի հետ»։
Հիշեցնենք, որ Հրազդանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը հայտարարություն է տարածել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճնշումներ է գործադրում Հրազդանում:
Դանիելյանը, պապարացի է վարձել, որը հետևել է ընդդիմադիր պատգամավորին:
Տեսանյութը՝ ստորև.


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը