Բրյուսելում ՀՀ դիվանագետները, նաև ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով. ԱԳՆ խոսնակ
Բլոգոսֆերա
Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա ավելի վաղ Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ Բյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին:
Դեսպանատունն էլ ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տեղեկություններ է հաղորդում քաղաքում իրադրության վերաբերյալ: «Բրուսելի Զավենտեմ օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Օդանավակայանի շենքն էվակուացվում է: Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի Շումանի հատվածում: Օդանավակայան մի՛ գնացեք, խցանումներ մի՛ ստեղծեք: Առաջնայնությունն է օգնությունը զոհերին և անվտանգությունը: Բրյուսելի մետրոյի բոլոր կայարանները փակվում են»,- մի քանի րոպե տարբերությամբ այս գրառումներն է կատարել դեսպանությունն իր էջի միջոցով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը