«Մանչեսթեր Յունայթեդն» սկսել է բանակցություններն Օբամեյանգի հետ
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին: Այս մասին տեղեկացնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է բանակցությունները 26-ամյա գաբոնցի ֆուտբոլիստի գործակալի հետ:
Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 60 մլն ֆունտ:
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է 40 խաղի, հեղինակել 35 գոլ և կատարել 11 արյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու