Ադրբեջանի սև շուկայում մանաթն արժե 2 դոլար
Ադրբեջան
Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ արագորեն թանկանում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանի սև շուկայում վերավաճառողներն արդեն մեկ դոլարը վաճառում են 1,90-2 մանաթով:
2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել ազգային արժույթի' մանաթի լողացող փոխարժեքի, որի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի և եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ պաշտոնապես հարյուր տոկոսից ավելի աճել է' կազմելով համապատասխանաբար 1,65 և 1,785 մանաթ: Որոշ տվյալներով' Բաքվի «սև շուկայում» ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է նույնիսկ 3-4 մանաթով:
Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի' ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է՝ սկսված է»:
«Նրա խոսքով' այս տարվա հունվարին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է անցյալ տարվա նույն ամսվա երեք քառորդը: Այդ ժամանակաշրջանի համեմատ' ոչ նավթային հատվածի արտահանման ծավալը կիսով չափ կրճատվել է:
«Ամենաանհանգստացնողը ոչ նավթային հատվածում արտադրության և արտահանման մեջ խորն անկման միտման առկայությունն է: Հիշյալ ժամանակաշրջանում սպառողական գների ինդեքսը 11,7 տոկոսով, մթերքների գները՝ 14,8 տոկոսով, ոչ մթերային արտադրանքի գինը 15,7 տոկոսով աճել են: Դրա դիմաց բնակչության եկամուտներն աճել են ընդամենը 10 տոկոսով»,- գրել է Իբադօղլուն' նշելով, որ երկու անգամ (27,5 տոկոսով) աճել է խնդրահարույց վարկերի (չվերադարձվող) ծավալը:
The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար