«ՉԻ». Նաիրա Զոհրաբյանի ու Մարգարիտ Եսայանի միջև խանդն ու մրցակցությունը շարունակվում է
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Նախկին լրագրողներ, այժմ՝ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի միջև շարունակվում է խանդն ու մրցակցությունը: Դա երևաց նաև նախօրեին՝ ԱԺ-ում նոր ԸՕ նախագծի շուրջ քննարկումների ժամանակ:
Ն. Զոհրաբյանը դահլիճ մտավ ուշացած, և քանի որ ԱԺ-ում իր հիմնական տեղը զբաղված էր, նստեց կառավարությանը հատկացված հատվածում՝ վարչապետի աթոռին:
Լրագրողներին էլ արագ որսալով պահը, տեսախցիկներն ուղղեցին Զոհրաբյանի ուղղությամբ: Սա տեսնելով, մի քիչ հեռու նստած Մարգարիտ Եսայանն արագ փոխեց իր տեղն ու ինքն էլ նստեց կառավարության հատկացված վայրում՝ Զոհրաբյանի թիկունքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից