Սիրում եմ լավ հագնվել և կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ նվիրել ինձ նորաձևությանը. Ռոնալդու
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո իր ծրագրերի մասին: Մադրիդյան թիմի առաջատարը մասնավորապես նշել է, որ ցանկանում է զբաղվել նորաձևությամբ:
«Ինձ դուր է գալիս նորաձևությունը: Դա այն է, ինչը ցանկանում եմ բացահայտել: Սիրում եմ լավ հագնվել և միշտ ձգտում եմ գեղեցիկ տեսք ունենալ, դա վերաբերում է ոչ միայն հագուստին, այլև սանրվածքին: Հպարտանում եմ, որ ունեմ սեփական բրենդը, դա ինձ երջանիկ է դարձնում: Շատ մարդիկ հետևում են ինձ, այդ թվում նաև՝ ես: Փորձում եմ այս կամ այն իրադարձության համար ճիշտ հագուստ ընտրել: Նպատակս՝ շարունակել զարգացնել բրենդս: Իսկ կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ նվիրել ինձ նորաձևությանը»,- ֆուտբոլիստը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու