Արմեն Մուրադյանը՝ իր պաշտոնից ազատվելու և Քուշկյանի՝ նախարար նշանակվելու լուրերի մասին
Հայաստան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնից ազատվելու մասին լուրերը թյուրիմացության արդյունք է համարում: Կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե արդյոք ճ՞իշտ է, որ ազատվելու է նախարարի պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, նախարարը նշեց.
«Լրատվության մեջ թյուրիմացությունը կայանում է հետևյալում. հրավեր է ստացվել մայիսի 23-28-ը կայանալիք Առողջապահության համաշխարահային կազմակերպության վեհաժողովին լինել համանախագահող՝ ընդամենը 7 օրվա ընթացքում»:
Հարցին, թե լուրեր կան, որ Հարություն Քուշկյանի՝ ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նա նշանակվելու է ՀՀ առողջապահության նախարար՝ Մուրադյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չունի, քանի որ առաջին անգամ է լսում նման բան:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը