Հովիկ Աբրահամյանը ՊԵԿ-ում և ԱԻՆ-ում նոր նշանակումներ է արել
Հայաստան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով' Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Բացի այդ, Հովիկ Աբրահամյանի որոշումներով' Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ' ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոններից:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը