Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է 

Մարտի 27-ը Սուրբ Հարության տոնն է (լուսանկարներ)

Հասարակություն

Մարտի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: ժամը 11.00-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական Ս. Պատարագ: Տոնի խորհրդի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ' 

Զատկական տոնակատարությունները սկսվում են տոնի նախընթաց երեկոյան' Ճրագալույցի Ս. Պատարագով:

Ս. Հարության տոնին նվիրված միջոցառումներն
Արարատյան Հայրապետական թեմում

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Ս. Հարության տոնին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը: Եթե ցուցակում նշված չէ ժամը, ապա միջոցառումները կսկսվեն Ս. Պատարագի ավարտին՝ մոտավորապես՝ ժամը 13.00-13.30-ի սահմաններում:

Մարտի 26-ին

17.00-ին ժամերգություն բոլոր եկեղեցիներում

18.00-ին Ճրագալույցի Ս. Պատարագ բոլոր եկեղեցիներում

Մարտի 26-ին' Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին' 19.30-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կիրականացնեն «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ:

Արդեն երրորդ անգամ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ' երիտասարդները կանթեղներով երթը կազմակերպում են Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելու նպատակով:

Այս տարի ևս երթը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա երիտասարդները խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

«Հարության Ավետիս» քայլերթին կմասնակցեն թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի կուրսանտներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ և այլք:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Մարտի 27-ին

13.30-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի բակում ելույթ կունենա «Վարք Հայոց» ազգագրական երգուպարի խումբը:

14.00-ին Ս. Երրորդություն եկեղեցու բակում նախատեսվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների ու եկեղեցու երիտասարդաց միության անդամների համատեղ միջոցառումը: Միջոցառման ընթացքում տեղի կունենա ծիսական համերգ-ներկայացում, զատկական ցուցահանդես: Երգող, պարող խմբերի շուրջ տեղի կունենա պերֆորմանս՝ արվեստի գործողություն-ակցիա, որի ընթացքում գետնին կդրոշմվեն գեղարվեստական լուծումներով պատկերներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության կողմից մասնակիցներին կբաժանվեն նաև ներկված հավկիթներ:

Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցում Երևանի Կենտրոն վարչական շրջանի մշակույթի բաժինը կկազմակերպի զատկական տոնախմբություն: Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը տոնական միջոցառում կիրականացնի նաև մարտի 29-ին Հ. Կոջոյանի տուն-թանգարանում:

Երևանի Ս.Հովհաննես եկեղեցու բակում կկազմակերպվի հավկիթների օրհնություն և հյուրասիրություն:

14.00-ին Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սերովբե ավագ քահանա Պետրոսյանի և վարչական շրջանի 14 դպրոցների աշակերտների կողմից կկազմակերպվի միջոցառում Դավիթ Անհաղթի հրապարակում՝ նվիրված Ս. Հարության տոնին: Միջոցառումից զատ՝ նախատեսվում է նաև դպրոցների սաների աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Կկատարվի նաև միջոցառման մասնակիցների օրհնության կարգ:

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում կկազմակերպվի միջոցառում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ –ի Հայորդաց տան սաների մասնակցությամբ:

Նորագավիթի Ս.Գևորգ եկեղեցու բակում նախատեսվում է հավկիթների օրհնություն և համերգային ծրագիր վարչական շրջանի մշակույթի տան սաների մասնակցությամբ:

Ավանի Ս.Աստվածածին մատուռի բակում նախատեսվում է տոնական հյուրասիրություն և համերգային ծրագիր վարչական շրջանի աջակցությամբ:

Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու բակում տեղի կունենա միջոցառում՝ կազմակերպված կիրակնօրյա դպրոցի սաների կողմից: Ինչպես նաև Ս. Հարությանը նվիրված դպրոցական ինտելեկտուալ խաղի մրցանակաբաշխություն:

Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կկատարվի մատաղի հյուրասիրություն:

Արարատի Ս. Հակոբ եկեղեցու բակում կկազմակերպվի համերգային ծրագիր և մատաղի հյուրասիրություն:

Վեդու Ս.Աստվածածին եկեղեցու բակում կկազմակերպվի հավկիթների օրհնություն և մատաղի հյուրասիրություն: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր Սիսավանի, Գոռավանի պարային համութների, Վեդու մշակույթի տան սաների և Վեդու ազգագրական երգ ու պարի համույթի մասնակցությամբ:

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում կիրականացվի եկեղեցու երիտասարդաց միության, «Փոքրիկ գիտունիկ» մանկապարտեզի, կիրակնօրյա դպրոցի և Մասիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի սաների համատեղ միջոցառում:

Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակում կկազմակերպվի հավկիթների օրհնություն, մատաղի և զատկական ուտեստների հյուրասիրություն: Նախատեսվում է նաև տոնի խորհրդի մասին պատմող թերթոնների բաժանում և համերգային ծրագիր եկեղեցու երիտասարդաց միության մասնակցությամբ:

Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու բակում կկազմակերպվի հավկիթների օրհնություն, մատաղի և զատկական ուտեստների հյուրասիրություն: Նախատեսվում է նաև տոնի խորհրդի մասին պատմող թերթոնների բաժանում և համերգային ծրագիր եկեղեցու երիտասարդաց միության մասնակցությամբ:

Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու բակում կմատուցվի սիրո ճաշ:

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու բակում կիրականացվի հավկիթների օրհնություն և մատաղի հյուրասիրություն: Նախատեսվում է նաև միջոցառում՝ կազմակերպված կիրակնօրյա դպրոցի սաների կողմից և ցուցահանդես- վաճառք:

Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցու բակում կկազմակերպվի հավկիթների օրհնություն, սիրո ճաշ, ինչպես նաև համերգային ծրագիր եկեղեցու երիտասարդաց միության և գյուղի դպրոցի սաների մասնակցությամբ:

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու բակում տեղի կունենա հավկիթների օրհնություն, մատաղի հյուրասիրություն: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա Դվինի միջնակարգ դպրոցի պարի խումբը :

Նուբարաշենի Ս.Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը, վարչական շրջանի հ. 95 դպրոցում, օրհնության կարգ կկատարի զատկական միջոցառման մասնակիցների համար:

Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցում հավարտ Ս. Պատարագի մատաղ ու ներկված հավկիթներ կհյուրասիրվի եկեղեցու այցելուներին:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին քննարկել, թե արդյոք կարող է իր կոնյակը վաճառել ԵՄ-ինՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարը
Ամենադիտված