Ստացված տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել. Քաղաքավիացիայի մամուլի քարտուղար
Հայաստան
ՔԱԳՎ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտարարություն է տարածել՝ օդանավակայանում ստեղծված իրավիճակի մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ս.թ. մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն:
Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները:
Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը