Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է 

2015 թվականին դատապարտվել է ոստիկանության 13 ծառայող, պաշտոնից հեռացվել՝ 75-ը. Վահե Հարությունյան

Հասարակություն

Ոստիկանության պաշտոնական՝ police.am կայքը հրապարակել է հարցազրույց ՀՀ wստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանի հետ։ 

- Ձեր ղեկավարած վարչությունը հետևողականորեն հայտնաբերում ու վերլուծում է ոստիկանության ծառայողների կողմից կատարված իրավախախտումները: Ինչպիսի՞ն է պատկերը 2015 թվականին կատարված իրավախախտումների և այդ կապակցությամբ իրականացված ծառայողական քննությունների արդյունքների վերլուծությամբ:

- Ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել, մշակվել ու ամփոփվել են տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարված ծառայողական քննությունները, դրանց արդյունքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը, վերլուծվել են դրանց ծնող պատճառներն ու նպաստող պայմանները:
2015 թվականին, ընդհանուր առմամբ, կատարվել է 1584 ծառայողական քննություն, կարգապահական տույժերի է ենթարկվել ոստիկանության 920 ծառայող:

Կարգապահական խախտումներ թույլ տված ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են հետևյալ տույժերը.

Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ մի շարք ստորաբաժանումներ միջոցներ են ձեռնարկել կարգապահության ամրապնդման ուղղությամբ, և նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել են կարգապահական խախտումները:

- Իսկ կա՞ վիճակագրություն, թե որ խախտումներն են առավել հաճախադեպ:

- Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2015 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը. դա խախտումների ընդհանուր թվի 49%-ն է:
Զգալի թիվ են կազմում նաև ՀՀ օրենքների, կառավարության որոշումների, ոստիկանության հրաման-հրահանգների խախտումները, որոնց համար կարգապահական տույժի է ենթարկվել ոստիկանության 105 ծառայող, ենթակաների ծառայողական գործունեության նկատմամբ թույլ հսկողություն իրականացնելու համար կարգապահական տույժի է ենթարկվել ոստիկանության 57 ծառայող, ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու, ոստիկանության ծառայողին ոչ վայել արարքի, էթիկայի կանոնները խախտելու, քաղաքացու նկատմամբ կոպիտ, անհարգալից վերաբերմունքի համար՝ 108 ծառայող:

- Իսկ ինչն է այդ խախտումների պատճառը, և այս առումով՝ որո՞նք են համակարգի, այսպես ասած՝ «թույլ կետերը»:

- Վերլուծությունը ցույց է տալիս, որ կարգապահական խախտումների աճը ոստիկանության ծառայողների անձնական պատասխանատվության ցածր մակարդակի, տվյալ ոլորտը կանոնակարգող հրաման-հրահանգների և այլ իրավական ակտերի ոչ պատշաճ իմացության, ինչպես և ղեկավարների կողմից ենթակա ծառայողների գործառութային պարտականությունների կատարման նկատմամբ թույլ հսկողության հետևանք է:
Ղեկավարների կողմից անձնակազմի հետ տարվող անհատական աշխատանքներում առկա բացթողումները, ծառայողների վարքագիծը ծառայության ընթացքում և ծառայությունից դուրս տեսադաշտում չպահելը, իրավախախտումներ ծնող պատճառներն ու պայմանները չհայտնաբերելը ծառայողների կողմից Էթիկայի և բարոյականության նորմերի խախտումների պատճառ են դառնում:

- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հիշյալ խախտումները եթե ոչ բացառելու, ապա նվազագույնի հասցնելու համար:

- Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում և ոստիկանության շտաբում կատարված ծառայողական քննությունների արդյունքներով պարբերաբար գրություններ են ուղարկվում ստորաբաժանումներ' արձանագրված խախտումները քննարկման առարկա դարձնելու, թերությունները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և հետագայում դրանք բացառելու համար: 2015 թվականին ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննությունների արդյունքներով նման 116 գրություն է ուղարկվել ոստիկանության ստորաբաժանումներ:

Խնդրի լուծմանն են ուղղված նաև պարբերաբար անցկացվող մասնագիտական սեմինար-պարապմունքները, որոնց ընթացքում քննարկվում են ոստիկանության գործառույթներին վերաբերող կազմակերպչական, ստորաբաժանումների համագործակցության, հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկություններին վերաբերող և մասնագիտական այլ հարցեր, տրվում են կոնկրետ հանձնարարականներ:

- Իսկ ի՞նչ մեթոդական օգնություն է ցուցաբերվում հատկապես թերացող ստորաբաժանումներին:

- ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի ապրիլի 29-ի ցուցումի համաձայն՝ ներքին անվտանգության վարչությունը հսկողություն է իրականացնում ոստիկանության ստորաբաժանումներում կատարվող ծառայողական քննությունների որակի նկատմամբ և անհրաժեշտության դեպքում աջակցում պատշաճ իրավակիրառական պրակտիկա ձևավորելու, ծառայողական քննությունների լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու հարցում:

- Հաշվետու շրջանում, ցավոք, նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործություններ են արձանագրվել...

- Ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել, մշակվել ու ամփոփվել է նաև այդպիսի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը: 2015 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների փաստերով՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով - 11 (12 անձ), հարուցվել են քրեական գործեր - 31 (41 անձ), որոնցից կարճվել է՝ արդարացման հիմքով - 5 (8 անձ), ոչ արդարացման հիմքով - 8 (8 անձ):

Ուղարկվել է դատարան - 16 գործ (23 անձ). ոչ արդարացման հիմքով կարճվել է մեկը (1 անձ), դատապարտվել է 12 անձ:
Նախորդ տարիներից փոխանցված քրեական գործերով 2015 թվականին դատապարտվել է ոստիկանության ևս 13 ծառայող:
Նշված 25 ծառայողները դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածների հատկանիշներով.

2014-2015 թվականներին ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ հանցագործություն կատարած ոստիկանության ծառայողների թիվը 40%-ով նվազել:

- Ի՞նչ ընդհանրացում կարելի է անել ներկայացված պատկերից, ի՞նչ ուղենիշներ եք տեսնում ոստիկանության ծառայողների կողմից կատարվող խախտումների հակազդման աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու գործում:

Ծառայողական քննությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հետևողական բարեփոխումները տալիս են դրական արդյունք. ապացույցը կարգապահական խախտումների էական նվազումն է:
Ոստիկանության ծառայողներն էլ իրենց հերթին պետք է ամենօրյա ինքնակատարելագործման միջոցով բարձրացնեն մասնագիտական գիտելիքների մակարդակը, ծառայության նկատմամբ ցուցաբերեն նախաձեռնողականություն և արհեստավարժ մոտեցում, տիրապետեն գործառույթները կանոնակարգող իրավական ակտերին, թե՛ ծառայության մեջ, թե՛ ծառայությունից դուրս պահպանեն ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, զանգվածային միջոցառումների ժամանակ գործեն համարժեք և օրինաչափ:

Ոստիկանությունում կարգապահության ամրապնդման, խախտումների կանխարգելման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ծառայող անձնական պատասխանատվություն կրի իր աշխատանքի համար և ցանկացած իրավիճակում բարձր պահի ոստիկանի բարոյական նկարագիրը: Ոստիկանությունում ծառայողի պարտքն է դա: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին քննարկել, թե արդյոք կարող է իր կոնյակը վաճառել ԵՄ-ինՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարը
Ամենադիտված