17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. Ջորկաեֆ Թայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանը Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրը Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին Պաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածու Ծաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկ Ուկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերին Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 

Դավիթ Հարությունյանի «աչքն էլ լույս»

Վերլուծական

Այն, որ 2016 տնտեսական տարին հեշտերից չէր լինելու մեր երկրի համար, հայտնի էր դեռևս նախորդ տարվանից. մի շարք անկախ վերլուծաբանների կողմից պատրաստած զեկույցներն ու վերլուծությունները փաստում էին, որ բոլոր այն խնդիրները, որոնք միգուցե 2015-ին գտնվում էին դեռևս սաղմնային փուլում ու իրենց այնքան էլ զգալ չէին տվել, 2016-ին ապրելու էին յուրօրինակ արբունքի շրջան, որը ոչ մի լավ բան չէր խոստանում Հայաստանին: Ինչպես ցույց է տալիս կյանքը, ցավոք, այդ վերլուծաբանները բնավ չէին սխալվում:

Մասնավորապես՝ պարզվում է՝ օրերս «Մուդիս» վարկանիշային հեղինակավոր գործակալությունը Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից իջեցրել է B1-ի: Որպես ՀՀ հիմնական ռիսկեր՝ «Մուդիսը» մատնանշել է մեր երկրի ունեցած արտաքին կախվածության ավելացումը, Հայաստան մտնող տրանսֆերտների նվազումը, արտաքին ներդրումների համար այստեղ անկայուն հեռանկարի առկայությունը, բյուջետային ցուցանիշների վատթարացումը, պետական պարտքի ավելացումը:

Համաձայնե՛ք՝«փառահեղ» պատկեր է… Ի հակադրություն Հայաստանի՝ նույն կազմակերպությունը, օրինակ, հարևան Վրաստանի դեպքում որոշել է թողնել այս երկրի ունեցած նախորդ ցուցանիշներն անփոփոխ՝ համարելով վրացիներին սպառնացող ռիսկերը շատ ավելի թույլ, քան մեր պարագայում է. հաշվի է առնվել, մասնավորապես, այս երկրի՝ Եվրամիության հետ ունեցած առավել սերտ տնտեսական առնչությունները, որն էլ, խոշոր հաշվով, որոշիչ դեր է խաղացել համապատասխան գնահատականներ հնչեցնելիս:

Այս ամենի մասին տեղեկանալով՝ մեզ մոտ ակամա մի հարց առաջացավ. հետաքրքիր է՝ մի՞թե «Մուդիսի» հեղինակավոր մասնագետները, իրենց կողմից վերջնական կարծիք հնչեցնելուց առաջ, չեն բարեհաճել ու գոնե «թեթևի մեջ» աչքի տակով չեն անցկացրել մեր ԱՎԾ-ի կողմից վերջերս հրապարակած ցուցանիշները, որոնցից պարզ է դառնում, որ անգամ Շվեյցարիան Հայաստանին նախանձելու տեղ ունի: Պարզվում է՝ մինչ Եվրոպան տակնուվրա է լինում իսլամիստ տեռորիստների հարձակումներից, մենք, չգիտես ինչ հրաշքով, ծաղկում ենք մի այլ կարգի:

Դե՛ ասեք՝ ուրիշ էլ ո՞ր երկրում կարելի է հանդիպել նման ցուցանիշների՝ է՛լ 4.7% աճ, է՛լ՝ 9.4% բագավաճում. ծաղկում ենք, է՜, ծաղկում: Չգիտես՝ ինչու, սակայն, այդ արբունքը նկատելի է մնում միայն հայրենական ԱՎԾ-ին: Ի դեպ, «Մուդիսն» իջեցրել է նաև հայստանյան խոշոր բանկերից «Արդշինբանկի» և «ՎՏԲ-Հայաստան» բանկի վարկանիշը ևս:

Իսկ ըստ մասնագետների՝ նման տխուր պատկերից միանգամայն հնարավոր կլիներ խուսափել, եթե երկրում վարվեր իրական հակակոռուպցիոն քաղաքականություն, որի շնորհիվ հնարավոր կլիներ երկրի տնտեսությունը, որի ավելի քան 30%-ը գտնվում է ստվերում, դնել զարգացման ճիշտ ուղու վրա՝ թուլացնելով մեր ունեցած կախվածությունը հատկապես ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտներից: Ի դեպ, «կոռուպցիա» ասացինք ու ակամա հիշեցինք Դավիթ Հարությունյանին. տեսնես ինչպե՞ս են ընթանում նրա գործերը՝ կապված հատկապես Հայաստանում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի հետ: Տեսնես արդեն հասցրե՞լ է ծախսել ԱՄՆ կողմից հատկացված գումարները, և եթե այո, ապա հատկապես ինչի՞ վրա…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին
Ամենադիտված