ՀՀԿ-ն ընտրական օրենսգրքի շուրջ պատրաստ է աշխատել բոլոր քաղաքական ուժերի և ՀԿ-ների հետ
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընտրական օրենսգրքի շուրջ պատրաստ է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նիստի ընթացքում քննարկել ենք ընտրական օրենսգրքի նախագիծը և ևս մեկ անգամ վերահաստատել ենք, որ պատրաստ ենք աշխատել բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ: Բոլորի կա րծիքներն ու կառուցողական առաջարկները հաշվի կառնվեն»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ քննարկել են նաև ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները: «Մենք հատկապես կարևորում ենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, որոնք նույնպես պետք է հաշվի առնենք»,- եզրափակեց Շարմազանովը:
Հայաստանում 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Նոր Սահմանադրությամբ ՀՀ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխությունների ենթարկվի մինչև 2016թ. հունիսի 1-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը