Շարմազանովը կեղծ ու արհեստական է համարում «Նոր Հայաստան»-ի օրակարգը
Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կեղծ ու արհեստական օրակարգ է համարում ընդդիմությանն իշխանափոխության գաղափարի շուրջ համախմբելու «Նոր Հայաստան»-ի նախաձեռնությունը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանում բոլոր լուրջ քաղաքական ուժերը ներքաշվել են ընտրական օրենսգրքի քննարկումների մեջ: «Ոչ մի լուրջ քաղաքական ուժ ներգրավված չէ այդ քաղաքական միավորի (չնայած մի քիչ վերապահումով կարելի է դա միավոր անվանել) ծրագրերի իրականացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Հարցին՝ ծանո՞թ է «Նոր Հայաստան»-ի հրապարակած իշխանափոխության ծրագրին, Շարմազանովն ընդգծեց, որ ծանոթ է՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ դա արհեստականորեն օրակարգ բերված հարց է: «Ես արդեն ասացի, որ այսօր մեզ համար ամենաօրակարգային հարցը ընտրական օրենսգրքի ընդունումն է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար