«Ժողովուրդ». Քաղաքական հիվանդություն է՝ բոլորն ազնիվ են, մաքուր. Վահրամ Բաղդասարյանը՝ Օսկանյանի մասին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը օրերս «Կենտրոնի» եթերում հայտարարել է. «Մարտի 1-ը մեր սև էջերից մեկն է. այդ օրվա իշխանությունը միանշանակ պատասխանատվություն է կրում դրա համար»։ Սակայն Օսկանյանը, որը 2008-ի մարտի 1-ին նախագահական նստավայրում լրագրողների առջև ցուցարարների դատավճիռն էր կարդում, ասել է, թե ինքն այդ իրադարձությունների համար մեղավոր չէ, կիլոմետրերով հեռու է։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե նա ինչպես է վերաբերվում իր նախկին իշխանակցի նման հայտարարություններին։ «Եթե խոսքը այն ժամանակվա իշխանություններին է վերաբերում, ապա այն ժամանակվա իշխանություններից մեկն էլ նա (Օսկանյանն) է եղել։ Սա քաղաքական հիվանդություն է. բոլորը չեն ցանկանում ունենալ իրենց մեղքի բաժինը, բոլորը ցանկանում են ազատվել այդ մեղքերից, բոլորն ազնիվ են, մաքուր»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից