«Հրապարակ». Մեդվեդևը Երևանում հայտարարելու է գազի գնի իջեցման մասին. ի՞նչ է որոշել «օբշակը»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունում խառն են մի ուրիշ ձև. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդևին դիմավորելուն, որը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին՝ Կանանց և մայրության տոնի օրը, կրկնակի տոն պատճառելով աչքը ջուր կտրած կառավարությանը, որը դեռ դեկտեմբերից նրան է սպասում:
Մեդվեդևը Հայաստան է ժամանում ոչ միայն մասնակցելու ԵՏՄ վարչապետների համաժողովին, այլև աշխատանքային այցով, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ է գալիս:
Այցն առանցքային է այն առումով, որ վերջինս այստեղ հայտարարելու է գազի գնի իջեցման մասին, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի «կենդանի ներկայությամբ», այլ՝ Սերժ Սարգսյանի: «Օբշակը» որոշել է, որ այդ քայլի փիար դափնին բացառապես պետք է պատկանի երկրի նախագահին: Ուրիշ ոչ մեկին:
ԵՏՄ երկրների մնացյալ վարչապետները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանեն հաջորդ օրը: Հայաստանից ԱՄՆ գրեթե վռնդված, ապա Ռուսաստան տեղափոխված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստան է վերադառնում որպես ԵՏՄ «վարչապետ», որն էլ կվարի նիստը՝ ԵՏՄ մնացյալ երկրների վարչապետների մասնակցությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից