Հովհաննես Հովսեփյանը կրկին նոր նշանակումներ է կատարել. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՊԵԿ-ի նախագահի տեղակալներ նշանակելուց հետո այդ կառույցի ղեկավարը դարձյալ նոր նշանակումներ է կատարել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Գեղամ Պետրոսյանին:
Իսկ մինչ այդ նա զբաղեցրել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: ՊԵԿ իրավաբանական վարչության պետ է նշանակվել Արման Մնացականյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարության լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնը:
Ի դեպ, մինչ այդ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արմեն Ալավերդյանը եւ Արթուր Աֆրիկյանը նշանակվել էին ՊԵԿ նախագահի տեղակալներ' ազատվելով ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ էր նշանակվել Արմեն Սաքապետոյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից