«Նաիրա Զոհրաբյանը փոշմանել է»
Բլոգոսֆերա
Գևորգ Պետրոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ասում են՝ Նաիրա Զոհրաբյանը հասկացել է իր սխալ(ներ)ը: Նա սև գլխաշորով աղոթել ու ներում է հայցել գործած մեղքերի համար, մեծ ջանքերի գնով մի կերպ գումարել է քաղաքական խորհրդի նիստ, խոստացել է, որ այսուհետ խրախուսելու է խոսքի ազատությունն ու ներկուսակցական դեմոկրատիան, այլևս ամեն թարմ ականջ գտնելիս չի քննադատելու կուսակցության նախկին բարքերը, երևակայական սրտացավություն չի ցուցադրելու' հանդեպ ժողովուրդը, հարգելու է կուսակցականների իրավունքները, հաշվետու է լինելու նրանց առջև, սեփական Փի-ար նկատառումներով անպտուղ հարցապնդումներով չի զբաղեցնելու ԱԺ ամբիոնը, խմբակցությանը չի մղելու քվեարկության, իսկ ինքը փախչի քվեարկությունից, կուսակցական ռազմավարական խնդիրները չի քննարկելու հացատներում և զվարճանքի հաստատություններում, չի խոսելու մի բանից, ինչից գաղափար չունի, միջազգային հարթակներում չի հայհոյելու թուրքահպատակ կենդանիներին և չի նսեմացնելու հայկական դիվանագիտության՝ առանց այն էլ ոչ հարուստ նվաճումները, արգելելու է ներկուսակցական ինտրիգները և 2017-ի համապետական ընտրություններին գնալու է մաքուր ձեռքերով ու մաքուր խղճով:
Կեցցե ապրիլի 1-ը, կեցցե հումորի օրը...»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը