Արցախյան պատերազմում ծանր վիրավորված հրամատարն այս օրերին կրկին մեկնել է առաջնագիծ (լուսանկար)
Բլոգոսֆերա
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկապես հետաքրքիր վիճակ է ստեղծված, բոլորը գնում են սահման, սկսած Արցախյան 1-ին պատերազմի վետերաններից, մինչև նոր սերնդի ներկայացուցիչներ, հարուստներ ու աղքատներ, ոնց որ բոլորը միացել մեկ մարդ են դարձել: Նկարում Սուրեն Բարսեղյանն է, արցախյան ազատամարտի տարիներին եղել է ամենաերիտասարդ հրամանատարներից մեկը, երբ «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանը ծանր վիրավորվել էր: Էս կարգին մարդը հիմա հավաքել է Մալաթիայի ջոկատը ու ՊՆ-ի հետ համաձայնեցված մեկնել է առաջնագիծ: Քեֆս բերում է նման տղեքից, մարդիկ են, ովքեր ապահովված են ամեն ինչով, բայց շարունակում են իրենց զգալ մեր սահմանի տերը, շարունակում են իսկական հայ մնալ: Աստված հետներդ, տղեք ջան»:



















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը