ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին տեսակետները թեև հասկանալի, բայց ռացիոնալ չեմ համարում, ինչո՞ւ. Նիկոլ Փաշինյան
Բլոգոսֆերա
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին տեսակետները թեև հասկանալի, բայց ռացիոնալ չեմ համարում: Ինչու՞:
Որովհետև ԵՏՄ-ն մի կառույց է, որ գործում է կոնսենսուսի սկզբունքով: Այսինքն, որոշումները կայացվում են բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե Հայաստանը որևէ որոշման կողմ չլինի, այդ որոշումը չի կարող ընդունված համարվել:
Եվ ուրեմն, եթե ԵՏՄ-ն մեզ սաբոտաժի է ենթարկում, մենք էլ կարող ենք սաբոստաժի ենթարկել ԵՏՄ-ն:
Եթե այդ կառույցը կամ կառույցի երկրները իրենց կարգի չհրավիրեն, Հայաստանը դե յուրե այդ կազմակերպության անդամ մնալով կարող է դե ֆակտո կաթվածահար անել դրա գործունեությունը, քանի որ հնարավորություն ունի դեմ քվեարկելով խափանել ցանկացած որոշման ընդունում (այդ թվում նոր անդամների ներգրավման վերաբերյալ):
Այս հնարավորությունը, կարծում եմ, պետք է ի գիտություն ընդունենք մենք, այս հեռանկարը պետք է ի գիտություն ընդունեն ԵՏՄ բոլոր երկրները:
Հ.Գ. Պետք է խորությամբ հասկանալ, թե արդյո՞ք որևէ դե յուրե խոչընդոտ կա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ հանդիսանալով ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերի՝ արդեն իսկ բանակցված և համաձայնեցված փաթեթը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը