Այսօր ընտրակաշառք բաժանելու գործընթացը Հրազդանում շարունակվելու է. Նիկոլ Փաշինյան
Բլոգոսֆերա
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Հրազդանի օդում լուրեր էին կախված, որ Արամ Դանիելյանի թիմը Հրազդանում ընտրակաշառքներ է բաժանում եւ այս մասին մեր շտաբ էին հասնում տասնյակ օպերատիվ տեղեկություններ:
Այդ օպերատիվ տեղեկություններից ոչ մեկը, փաստորեն, ոստիկանություն չէր հասնում (այդ մասին անձամբ ինձ ասել է ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը, պնդելով, թե նման տեղեկություններ չունի): Սա նշանակում է, որ Հրազդանի ոստիկանական մարմինները կամ չեն տիրապետում քաղաքի օպերատիվ վիճակին, կամ լռում են փրկագնի դիմաց:
Երեք դրվագով երեկ առնչվել եմ Հրազդանի ոստիկանության եւ քննչական մարմինների հետ, եւ նրանց աշխատանքը գնահատում եմ ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ:
Կամ էլ ուղղակի գնված են:
Հ.Գ. Օդում կախված լուրերի համաձայն այսօր ընտրակաշառք բաժանելու գործընթացը Հրազդանում շարունակվելու է: Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին