Շնորհավորում ենք «Լիվերպուլին». պարտությունը պետք է ընդունել չեմպիոնին վայել. Տուխել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունն ու (3:4) պայքարը լքելը:
«Չեմ կարող բացատրել արդյունքը, որովհետև այն անտրամաբանական էր: Էմոցիոնալ խաղ էր: 3:3 հաշվի ժամանակ ոչ ոք չէր կասկածում, որ այն այդպես էլ պետք է ավարտվի: Սակայն մենք գոլ բաց թողեցինք և չկարողացանք խաղը հասցնել հաղթական ավարտին: Սպորտում կարևոր են հաղթանակները, իսկ մենք դա չարեցինք: Ստիպված ենք ընդունել պարտությունը և որպես պատվավոր պարտվող՝ շնորհավորենք «Լիվերպուլին» հաջողության համար: Պարտությունը պետք է ընդունել չեմպիոնին վայել»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու