17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը 

Մեր դժբախտությունների բուն պատճառը

Վերլուծական

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց փաստը մնում է փաստ, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը ջրի երես հանեց ոչ միայն Հայաստանի համար իրական սպառնալիք հանդիսացող արտաքին վտանգներն ու անցանկալի երևույթները, այլև՝ ներքին, քանի որ ակնհայտ դարձան ճշմարտություններ, որոնց մասին, չնայած որոշակի պատկերացումներ ունեինք, բայց ամբողջովին չէ, որ գիտակցում էինք:

Խոսքը, մասնավորապես, հերոսացած հայ զինվորների ու նրանց ընտանիքների մասին է, մարդկանց, որոնցից շատերը, որքան էլ ամոթալի լինի բոլորիս համար,պարզվում է՝ պատկանում են հասարակության ամենաստորին շերտերին. շերտեր, որոնց բնութագրական է աղքատությունն ու կարիքը: Համաձայնե՛ք, շատ քչերի մտքով կարող էր անցնել, որ հենց այս մարդիկ են դառնալու մերօրյա հերոսներն ու արժանանլու ազգի գովեստին՝ մարմնավորելով հայ զինվորի անսպառ քաջությունն ու ռազմատենչությունը:

Պարզվում է, սակայն, որ հերոսներ ծնած շատ հայ ընտանիքներ, որոնց առաջ միայն խոնարհվել կարելի է նման զավակներ ծնելու ու դաստիարակելու համար, այժմ կանգնած են փաստի առաջ. այդ ընտանիքներից շատերը ներկայումս փաստացի մնացել են առանց կերակրող ձեռքի, մնացել են մեն-մենակ՝ իրենց առօրյա հոգսերի ու սոցիալական պրոբլեմների հետ՝ առանց հույս ունենալու, որ կառավարությունը կարող է գոնե որոշակի օժանդակույուն ցուցաբերել իրենց:

Որքան էլ զարմանալի լինի, բայց նրանցից շատերն անգամ չեն էլ տրտնջում՝ փորձելով հպարտության զգացողությունը չփոխարինել տրտունջքով ու ուզվորությամբ: Ակնհայտ է, սակայն, որ կարիքը նրանց պարզապես խեղդում է, բանկերի վարկային տոկոսներն էլ հետը: Չնայած մի քանի տեղական բանկեր, ի պատիվ իրենց, զրոյացրին պատերազմի զոհերի ընտանիքների ունեցած վարկային տոկոսներն ու անգամ բուն վարկերը, սակայն, ցավոք, ոչ բոլորը գտնվեցին այդչափ առատաձեռն, ու հիմա, բանից պարզվում է, որոշ ֆինանսական կազմակերպություններ չոքել են մարդկանց բկին ու իրենց փողերն են ուզում:

Ցավոք, այս ամենը ցույց է տալիս՝ որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց Հայաստանն այդպես էլ չկարողացավ այս 25 տարիների ընթացքում լիարժեքորեն կայանալ, կայանալ, նախևառաջ որպես սոցիալապես կայուն երկիր՝ զերծ չքավորությունից ու աղքատությունից,կայանալ, որպես սոցիալական պետություն:

Իսկ այս ամենի պատճառը, անշուշտ, կարելի է համարել նախևառաջ չարաբաստիկ կոռուպցիան, որը, ինչպես գիտեք, մեզանում խիստ համակարգված բնույթ է կրում. Հայաստանում ձևավորված է էլիտար կոռուպցիայի Երևույթը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն հաշվարկված է:

Ուստի՝ վստահ ենք, որ արտաքին թշնամուն ջախջախելուց զատ, նաև պետք է հաղթահարել երկրի ներսում տիրող սոցիալական անարդարության խնդիրը, որը, ինչպես և թշնամի թուրքը, լրջագույն սպառնալիք է մեր ողջ պետականության համար: Քաղաքացին ու առավել ևս զինվորը պետք է զգան, որ իրենց թիկունքին հզոր երկիր ունեն, երկիր, որը հիշում է նրանց ոչ թե միայն երբ գալիս է կռվելու ժամանակը, այլև միշտ՝անկախ սահմանին տիրող վիճակից…

Դավիթ Բաբանով

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքում
Ամենադիտված