«Ռեալը» «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ֆավորիտ է. Զիդան
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեին Զիդանը անդրադաձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությանը, որտեղ մադրիդցիների մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է և նշել.
«Ռեալը» միշտ ֆավորիտ է և «Մանչեսթեր Սիթիի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպումը բացառություն չէ: Անգլիացիները հիանալի թիմ ունեն: Չեմ ցանկանում լսել, որ «Սիթին» հասարակ մրցակից է: «Վոլֆսբուրգի» համար էլ էին ասում, որ թույլ թիմ է, բայց բոլորս տեսանք թե ինչ տեղի ունեցավ: «Սիթին» ուժեղ մրցակից է: Մեր առավելությունը նրանում է, որ պատասխան հանդիպումը լինելու է մեր դաշտում», – Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու