Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր Այնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 

ՌԴ-ն պետք է վճարի Գյումրիի ռազմաբազայի համար, իսկ Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. փորձագետներ

Հասարակություն

Հայ-ռուսական հարաբերությունները պատրանքների և իդեալական պատկերացումների դաշտից պետք է վերադառնան իրականություն, որտեղ գերիշխում են զուտ շահերը: Մինչև այժմ հայ հասարկությունում Ռուսաստանի մասին որոշակի չհիմնավորված իդեալական պատկերացումներ էին ձևավորվել, որոնց չիրականացման պարագայում, հանրային նեղացկոտության և զայրույթի դրսևորումներ են առաջ գալիս: Սա հատկապես ցցուն ձևով արտահայտվեց ղարաբաղյան «քառօրյա պատերազմի» ժամանակ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ոչ միայն չդատապարտեց Ադրբեջանի գործողությունները, այլև հավասարի նշան դրեց հակամարտող կողմերի միջև:

«Անհրաժեշտ է հասկանալ, որ որքան էլ լինենք Ռուսաստատնի հետ տարբեր չաշխատող կառույցներում, լինի դա ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ, դա դեռ չի նշանակում, որ Մոսկվան Երևանին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական աջակցություն կցուցաբերի, եթե դա չի բխում իր շահերից», - հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ նման երաշխիքներ կլինեն միայն այն ժամանակ, երբ դրանք հստակ ֆիքսվեն երկկողմ իրավաբանորեն պարտավորցնող փաստաթղթերում: Բացի այդ, ըստ Նավասարդյանի, անհրաժեշտ է հստակ պայմանավորվել, որ անվտանգության երաշխիքների մեջ պետք է ներառվի նաև Լեռնային Ղարաբաղը, քանի որ այս հարցում այն անհնար է զատել Հայաստանից: «Դրա մասին պետք է հստակ հայտարարվի», - ասաց բանախոսը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ում նման պարտավորություններ նախատեսված չեն:

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 15-ին Բորիս Նավասարդյանի, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի մասնակցությամբ անցկացվեց «Լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում և քաղաքացիական ընդվզում» թեմայով քննարկում:

Ղարաբաղյան «քառօրյա պատերազմից» հետո, Մոսկվան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարեց, որ չի հրաժարվելու Ադրբեջանին արդի սպառազինություններ մատակարարելուց, ինչից հետո փորձագետների կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում որոշակի ճգնաժամի ախտանիշներ առաջ եկան: Այս թեման ՀՀ-ում մենկաբանում են գրեթե բոլորը՝ սկսած հասարակ սոցիալական ցանցի օգտատերերից մինչև հանրապետության առաջին դեմքերը: Իշխող Հանրապետական կուսկակցության մամլո քարտուղար, Խորհրդարանի փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովն անգամ նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի հստակեցումներ է պետք մտցնել: Թե կոնկրետ ինչ հստակեցումների մասին է խոսքը, նա չմանրամասնեց:

Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունները դուրս եկան սովորական կաբինետային հայտարարություններից դեպի փողոց: Ապրիլի 13-ին Երևանում կազմակերպվեց բողոքի երթ դեպի ՌԴ դեսպանատուն, որտեղ ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին ռուսական դիվանագիտատական ներկայացուցչության վրա՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: Այս օրերին ՀՀ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ օրենքի նախագիծ:

Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում հստակեցումներ պետք է մտցվեն, ըստ Նավասարդյանի, նաև Գյումրում տեղակայված ռուսական ռազմաբազայի իրավական կարգավիճակի և պարտավորությունների մեջ: «Կարծես, թե կա պայմանագիր, որը երկկողմանի է, բայց երբ նայում ենք այդ պայմանագրի կետերին, այնտեղ չկան ընդհանրապես օտարերկրյա զորքերի տեղակայման համար անհրաժեշտ պատասխանատվություններ և կարգավիճակներ», - ասաց նա՝ հավելելով, որ վերոնշյալ առաջարկությունները կիրացվեն, եթե ՀՀ իշխանությունները իսկապես դնեն այդ հարցը:

Հենց այդ և այլ նման կարգի հարցեր լուծելու համար էլ անհրաժեշտ է, որ Հայաստանում այս ամենից առաջ ձևավորվեն ազգային շահով առաջնորդվող իշխանություններ, նշեց Ստեփան Դանիելյանը, և հավելեց. «Ռուսաստանի հետ որևէ խնդիր պետք չէ փնտրել: Այդ երկիրը վարում է իր շահերին համահունչ քաղաքականություն: Խնդիրը Հայաստանի իշխանությունների մեջ է, որոնք լեգիտիմություն են ստանում ոչ թե սեփական հասարակությունից, այլ Մոսկվայից: Ուստի նրանք պետք է անեն այն, ինչ ցանկանում է ՌԴ-ն: Այլ խոսքերով, տեղավորվեն և երկիրն էլ տեղավորեն Ռուսաստանի շահերի իրացման գոտում»:

Այս համատեքստում Դանիելյանը նշեց, որ չի հասկանում, թե ինչու են բողոքի ակցիաներ կազմակերպվում ՌԴ դեսպանատան դիմաց, քանի որ թիրախը պետք է լինեն Հայաստանի իշխանությունները: «Եթե ցույց են կազմակերպում ՌԴ դեսպանատան դիմաց, նշանակում է, որ նաև ընդունում են, որ այնտեղից է գալիս իշխանությունը», - հավելեց նա' նշելով, որ բոլոր հարցերը պետք է ուղղել ՀՀ իշխանությանը: «Ժամանակին Ղարաբաղն ինշնորոշվեց և ստեղծեց առանձին պետականություն: Այժմ ժամանակ է, որ Հայաստանն էլ ինքնորոշվի և ձևավորի ազգային իշխանություն», - ասաց նա:

Քննարկման մասնակից Աղասի Ենոքյանն էլ ընդգծեց, որ տարիների ընթացում հայ հասարակության շրջանում ձևավորվել են ՌԴ-ի վերաբերյալ որոշակի պատկերացումներ հենց իշխանության ներկայացուցիչների գործունեության շնորհիվ: «Երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, մեծ ու փոքր օղակի իշխանավորները հավատացնում էին, որ լուծվում է անվտանգության խնդիր: Եվ ո՞ւր է այդ անվտանգությունը: Հասկանալի է, որ հասարակության մոտ կարող են ինչ-որ իլյուզիաներ լինել, բայց քաղաքական գործիչները կոնկրետ իրավիճակներում հասկանում են, թե ինչ է կատարվում», - ասաց Ենոքյանը՝ հավելելով, որ վերջին 22 տարիների ընթացքում Հայաստանն անկախության շատ ատրիբուտներ չի զարգացրել: «22 տարին հսկայական ժամկետ էր: Ավելի կարճ ժամկետում ուժասպառ Գերմանիան կարողացավ վերականգնվել այնքան, որ սկսեց մի նոր պատերազմ՝ խոսքը 18-39 թվականների մասին է», - ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերությունների հստակեցմանը բանախոսները նշեցին, թե առաջին հերթին ինչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել: Դրանք վերաբերում էին հիմնականում Գյումրիի ռամզաբազայի կարգավիճակի հաստակեցման և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցերին:

«Նախ անհրաժեշտ է հասկանալ շահերը և պատրանքներ չունենալ: Հետո, եթե ՌԴ-ն ցանականում է այստեղ ունենալ ռազմաբազա, իսկ նա ցանկանում է, քանի որ այն իր լինելիության միակ երաշխիքն է, ապա պետք է այն ըստ արժանավույն գնահատվի: Ոչ միայն դրամային ձևով, այլ որ Ռուսաստանն ընդունի, որ իր կողմից մենք ունենք պարիտետ Ադրբեջանին սպառազինելու առումով: Չպետք է ընդունել այն պնդումները, որ ռազմաբազան կապ չունի Ղարաբաղի անվտանգության հետ: Սպառազինությունների մասով պետք է ապահովվի նաև Ղարաբաղի անվտանգության հարցերը: Դա հստակ պետք է դրվի Ռուսաստանի առաջ», - ասաց Բորիս Նավասարդյանը:

Բացի այդ, ըստ բանախոսի, անհրաժեշտ է դնել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, քանի որ մինչ այժմ այն ավելի շատ խնդիրներ է ստեղծել, քան լուծել:

Մյուս բանախոսները որպես առաջարկ նաև նշեցին Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրս բերման և Երևանի ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու խնդիրները, սակայն նրանց հետ չհամաձայնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավարը: «Ես կարծում եմ, որ առայժմ հնարավոր չէ հարց դնել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, կամ պնդել, որ ռուսական ռազմաբազան անմիջապես հեռանա Հայաստանից: Անվտագության համակարգերը շատ լուրջ հարցեր են, և Հայաստանի նման երկրի համար չլինել որևէ կառույցում վատ հետևանքներ կարող է ունենալ», - պնդեց Նավասարդյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանում
Ամենադիտված