Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր Այնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Պետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով Լուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ» ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին «Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմել Հիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասին Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում 

Մեր բացահայտումը Բյուրականի աստղադիտարանում

Հասարակություն

Եթե Բյուրականի աստղադիտարանն իսկապես ազգային արժեք լիներ ՀՀ կառավարության համար, ապա…

Բյուրականի աստղադիտարանը, որի հիմնադրման 70-ամյակը լրանում է այս տարի, ժամանակին միտումնավոր կառուցվել է Երևանից հնարավորինս հեռու: Նպատակը եղել է ոչ միայն բարձրադիր վայրի ընտրությունը, որտեղ մթնոլորտը փոշուց համեմատաբար մաքուր է ու թափանցիկ տիեզերքից եկող լուսային թույլ ճառագայթների համար, այլև աստղադիտակների աշխատանքին, դիտումներին խանգարող մայրաքաղաքի լուսային ֆոնից հնարավորինս խուսափելը: Իսկ ի՞նչ է ստացվել հետագայում…

Մայրաքաղաքը, որը նույնիսկ այն նախագծող ճարտարապետ Թամանյանը չի պատկերացրել այնպես, ինչպիսին այն այժմ կա, ընդարձակվել է, Երևանում կառուցվել են նորանոր շենքեր, պայծառ, ինչպես նաև հատուկ լուսավորությամբ բազմաթիվ օբյեկտներ, որոնց ընդհանուր լուսային ֆոնը գնալով ավելի է խանգարել աստղագիտական դիտումներին: Խնդիրը, սակայն, միայն սա չէ…

Հետագայում, տարիների ընթացքում հենց Բյուրականում են կառուցվել մի շարք շինություններ, այդ թվում' ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ, որոնք իրենց պայծառ լույսերով սկսել են խանգարել աստղադիտակների աշխատանքին, ընդ որում, կառուցվել են նաև վերջին տարիներին: Բնականաբար, աստղադիտարանին մոտ լինելու պատճառով դրանց խանգարիչ ազդեցությունը շատ ավելին է, քան մայրաքաղաքինը: Երբ շրջապատում լուսային ֆոն կա, աստղադիտակների, համապատասխան սարքերի և աստղագետների համար արդեն դժվարանում է տիեզերքից եկող թույլ ճառագայթները որսալ կամ նկատել, արձանագրել դրանց այն նրբին փոփոխությունները, որոնք իրենց հետ հսկայական ու կարևոր տեղեկություններ են բերում տիեզերական հեռուներից:

Այսօր աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակի առնչությամբ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում հրավիրված մամուլի ասուլիսում Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը պատասխանելով մեր հարցին, թե այս առումով ինքն ի՞նչ խնդիր է տեսնում, ի՞նչ խնդիր կա, ասաց, որ իրենք ժամանակ առ ժամանակ չափում են երկնքի մթության աստիճանը, ինչքան ավելի մութ է, այնքան ավելի լավ են դիտողական պայմանները: Ըստ տնօրենի, Բյուրականում երկնքի մթությունը դեռ բավարարում է աշխատանքներ կատարելու համար:
«Ես հույս ունեմ, որ դեռ կկարողանանք գիտական աշխատանքներ կատարել»,- ասաց Հայկ Հարությունյանը և հավելեց, որ ժամանակին ունեցել են ծրագիր, որով նախատեսվում էր աստղադիտարանի դիտողական հզորությունները տեղափոխել Եղեգնաձոր, մի վայր, որը Բյուրականի աստղադիտարանի բարձրությունից կրկնակի բարձր է, գտնվում է ծովի մակերևույթից 2800 մ բարձրության վրա, ավելին' գտնվում է մեծ քաղաքներից հեռու, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը և Հայաստանի տնտեսական վիճակի վատանալն այդ ծրագրի իրագործումն անորոշ ժամանակով հետաձգել են: Բյուրականից Եղեգնաձոր տարածությունը մեծ է, անհրաժեշտ է հսկայական ծախս կատարել:
«Ես չեմ տեսնում տեսանելի ապագայում հնարավորություն' աստղադիտարանի դիտողական հզորությունն ուրիշ տեղ տեղափոխելու,- ասաց տնօրենը:- Գուցե հնարավոր լինի ինչ-որ բաներ տեղափոխել Արագածի գագաթին ավելի մոտ, որտեղ շատ ավելի լավ պայմաններ կան, երբեմն կարելի է այնտեղ գտնվելիս տեսնել, որ ամպերը ներքևում են, դուք գտնվում եք ամպերից վերև, և, բնականաբար, մթնոլորտի հաստությունն այնտեղ ավելի քիչ է, դիտողական պայմաններն ավելի լավ են, բայց դա նույնպես կապված է ֆինանսական այնպիսի ներդրումների հետ, որ աստղադիտարանն ինքը չի կարող կատարել: Եթե մենք կարողանանք գտնել այնպիսի գործընկերներ, որոնք նման ներդրումների հնարավորություն ունեն, կարելի է մտածել դրա մասին»:

Իսկ ինչո՞ւ է բանը հասել այսպիսի անհրաժեշտության… Կա՞ ՀՀ կառավարության որոշում կամ գոնե որոշման նախագիծ, որով արգելվի Բյուրականի աստղադիտարանից որոշակի տարածության վրա լուսատու կամ լուսավորություն ունեցող շինությունների կառուցումը: Պարոն Հարությունյանի պատասխանից տեղեկացանք, որ ՀՀ կառավարության այդպիսի որոշում կամ որոշման նախագիծ չի եղել ու չկա, սակայն կա դեռ Խորհրդային Միության ժամանակվանից ընդունված որոշում, որը չեղյալ չի համարվել, սակայն անցած ժամանակաընթացքում խախտվել է կառուցապատողների կողմից:

«Այն ժամանակ ուրիշ բան էլ է եղել,- ասաց տնօրենը:- Եղել է արգելք ընդհանրապես աստղադիտարանի սահմաններին 150 մետրից մոտ տուն կառուցելու, սակայն եթե այսօր դուք նայեք, կտեսնեք, որ աստղադիտարանը խեղդվում է տների շրջապատում, և ոչ միայն վերևից մոտեցող, այլ արդեն նաև ներքևից են մոտենում: Այնպես որ, այդ որոշումներն արդեն փաստացի չգործող որոշումներ են, երբեք չեղյալ չեն համարվել, խախտվում են դրանք»:

Բնականաբար, լուրջ հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ են այդ խախտումները հանդուրժվել, թույլ տրվել Արագածոտնի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության, ի վերջո, կառավարության կողմից, ինչո՞ւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ' տվյալ խախտումները կանխելու կամ վերացնելու, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության կանչելու համար, ի՞նչ դեր են ունեցել հիշյալ խախտումներում Բյուրական համայնքի ղեկավարները, տեղյակ եղե՞լ է այս ամենին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը և ի՞նչ է ձեռնարկել իր կողմից: Կարծում եմ, սա մի խնդիր է, որով առաջիկայում պարտավոր է ու պետք է զբաղվի ՀՀ վերահսկիչ պալատը, ինչպես ժամանակին զբաղվել է Սևանա լճի ափերին ապօրինի կառուցված շինությունների խնդրով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը Բյուրականի աստղադիտարանը 2013 թվականին ազգային արժեք է ճանաչել կամ հռչակել, այդ առումով այն Մատենադարանին հավասարեցրել, սակայն վերը շարադրվածի պարագայում ստացվում է, որ դա կառավարության կողմից գրեթե ձևական քայլ է եղել:

Եթե կառավարությունը Բյուրականի աստղադիտարանի արժեքը, դերն ու նշանակությունն իրականում հասկանար, գնահատեր ու կարևորեր, ապա Արագածոտնի մարզպետարանի միջոցով կամ այլ կերպ չպետք է թույլ տար աստղադիտարանից ոչ հեռու, օրինակ, հյուրանոցային համալիրի շինարարությունը, որի լույսերը խանգարում են աստղագիտական դիտումներին: Այդ հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսվել է դեռ 2004-2005թթ. և ավարտվել մի քանի տարի առաջ:

Ճիշտ է, հյուրանոցային համալիրը մեծ դիտակից մոտ 1 կիլոմետր հեռու է, սակայն աստղադիտակի սարքերն այնքան զգայուն են, որ լույսերը նույնիսկ այդ հեռավորությունից կարող են խանգարել ժամանակակից ընդունիչների աշխատանքներին:

«Հյուրանոցային համալիրի շինարարությունը, որքան տեղյակ եմ, արվել է նույնիսկ առանց թույլտվությունների»,- 2003թ. օգոստոսին տողերիս հեղինակի հետ զրույցում ասել էր աստղադիտարանի տնօրենը:

Ի վերջո, ինչ է ստացվում. առկա լուսային խանգարող ֆոնի պայմաններում աշխատել կարողանալու համար է նաև (խոսքն այնպիսի աշխատանքի մասին է, որից կարելի է արդյունք ակնկալել), որ կարիք է առաջացել արդիականացնել աստղադիտակները: Մեծ աստղադիտակի հնարավորության մեծացման, նոր, առավել լուսազգայուն ընդունիչներ ձեռք բերելու, տեղադրելու համար պետական բյուջեից ավելի քան 20 միլիոն դրամ է հատկացվել, որը գոնե նշված մասով կարող էր հատկացվել մեր, օրինակ, պաշտպանական կարիքների համար, կամ էլ ծառայեցվելով հենց նույն նպատակին, օրենսդրության չխախտման ու լուսային նվազ ֆոնի պայմաններում ապահովել գիտական ավելի մեծ արդյունքների ստացում:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է
Ամենադիտված