ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է 

Դժվար է Թուրքիայում հայ լինել. Էլիֆ Շաֆաքի հոդվածը «Գարդիան»-ում

Հայկական աշխարհ

Թուրքիան այսուհետև պարզապես քաղաքականապես բևեռացված երկիր չէ: Այժմ այն ուղղակի բաժանված է երկու մոլորակների. նրանք, ովքեր, անկախ ամեն ինչից, աջակցել են և կշարունակեն աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և նրանք, ովքեր, տարբեր պատճառներից ելնելով, դեմ են նրան: Էրդողանը Թուրքիայի ժամանակակից պատմության ամենաանջատողական քաղաքական գործիչն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հեղինակավոր «Գարդիան» պարբերականում հրապարակված հոդվածում գրում է թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը:

Նա պատմում է, որ նախքան վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալու հետ կապված խառնաշփոթը, Թուրքիայի խորհրդարանում թեժ քննարկման առիթ էր դարձել գրող Օսկար Ուայլդը, ում չիմանալով՝ իշխող կուսակցության անդամներից մեկը շփոթել էր «Օսկար» մրցանակաբաշխության հետ:

«Երբ նրանք չեն քննարկում Ուայլդին, պատգամավորները զբաղված են բռունցքների հարվածներ փոխանակելով: Նրանց անձեռնմխելիությունը վերացնելու շուրջ քննարկումների ժամանակ (մի գործողություն, որը կարող է հանգեցնել քուրդ պատգամավորների դեմ դատական գործերի հարուցման և ազատազրկման) հայ պատգամավոր Գարո Փայլանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք անդամների կողմից բռունցքներով և ոտքերով հարվածներ ստացավ և դարձավ ատելություն պարունակող նրանց խոսքերի թիրախը: Փայլանն ասաց. «Այն, ինչ նրանք չեն կարող ժխտել, հետևյալն է. հայկական ինքնություն ունեցող անձը բացահայտում է նրանց ստերը և շարունակում է պինդ կանգնել»:

Դժվար է Թուրքիայում հայ լինել: Կամ քուրդ, կամ ալևի, կամ գեյ, կամ հրեա, կամ կին, կամ ցանկացած մեկը, ով չի համաձայնվում այն բաների հետ, ինչ կատարվում է երկրում»,- գրում է Շաֆաքը: Նա նշում է, որ երկրում այլևս չկա բազմազանություն, խոսքի ազատությունը ևս վերացել է: Երկրում իշխում է «նույնականության գաղափարախոսությունը», որը ստեղծվել է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի կողմից:

Անդրադառնալով Դավութօղլուի հեռանալուն' Շաֆաքը նշում է, որ Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերափոխել նախագահական ռեժիմի' իշխանության մենատիրություն ունենալով: Շաֆաքն ասում է, որ երկրում ընդդիմությունը գործում է հատվածաբար, մասնատված է և բարոյալքված: Մեծ վերահսկողություն կա սոցիալական մեդիայի վրա. Թուրքիան առաջինն է Twitter-ից գրություններ հեռացնող երկրների շարքում:

«Ամեն բան փոխվում է Թուրքիայում և փոխվում է շատ արագ: Մենք՝ թուրքերս, ապրում ենք «իսկ հիմա ինչ է լինելու»-ի զգացումով՝ գիտակցելով, որ ամեն օր նոր բան է տեղի ունենում: Ժողովրդավարության կենտրոնական տարրերը, ինչպես իշխանությունների տարանջատումը, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը, այլևս չկան»,- նշում է թուրք գրողը:

Որպես երեք լուրջ վտանգ՝ նա առանձնացնում է հետևյալները. իշխանության բացարձակ մոնոպոլիզացիա, թուրք-քրդական հաշտեցման գործընթացի ձախողում և աշխարհիկության կորուստ:

«Անցյալում մենք սև հումորի ավանդույթ ունեինք: Քաղաքականությունը միշտ կոպիտ է եղել, սակայն մարդկանց համար քաղաքական գործիչների վրա ծիծաղելը նորմալ էր: Այսուհետև՝ ոչ: Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թուրքիայի բնակիչների միայն կեսն է կարծում, որ նորմալ է հրապարակայնորեն կառավարությանը քննադատելը: Երբ Անգելա Մերկելը թույլ տվեց, որ գերմանացի երգիծաբանի դեմ Էրդողանը գործ հարուցի, դա հստակ ուղերձ դարձավ Թուրքիայի ժողովրդավարներին. «Դուք մեն-մենակ եք»,- նշում է Շաֆաքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ
Ամենադիտված