Ես միշտ եղել եմ Գվարդիոլայի երկրպագուն. Լուիս Էնրիկե
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աջակցել է Խոսեպ Գվարդիոլային, ում շատերը մեղադրում են մյունխենյան թիմի հետ Չեմպիոնների լիգայում հաջողության չհասնելու համար:
«Ես միշտ եղել եմ Գվարդիոլայի երկրպագուն և կարևոր չէ նա «Բավարիայի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, թե` ոչ:
Ես հիանում եմ նրա ձեռքբերումներով, ինչպես դաշտում, այնպես էլ` մարզչի կարգավիճակում: Խոսեպը իկոնա է նրանց համար, ովքեր սիրում են հարձակվողական ֆուտբոլ, նա նաև իմ ընկերն է: Չեմ կարծում, որ աշխարհում կա գոնե մեկ երկրպագու, ով ատում է Գվարդիոլային»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու