17 մլն դոլարով վաճառվել Է ծնկաչոք Հիտլերի մոմե քանդակը
Այլ
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի՝ ծնկաչոք Ադոլֆ Հիտլերի սկանդալային հայտնի քանդակը 17,2 միլիոն դոլարով վաճառվել Է Christie’s աճուրդում, տեղեկացնում Է BBC-ին:
101 սանտիմետր բարձրությամբ «Նա» կոչվող քանդակն ստեղծվել Է 15 տարի առաջ մոմից եւ ծղոտից:
Իտալացի ինքնուս նկարիչ Մաուրիցիո Կատելանը, որն աշխատում Է ԱՄՆ-ում, ասել Է, թե ցանկանում Էր ոչնչացնել իր գործը: Նրա խոսքով՝ «Նա» քանդակը պատկերում Է չարի մարմնացումը:
Այնուամենայնիվ, քանդակի վաճառքը դարձել Է անձնական ռեկորդ Կատելանի համար. մինչ այդ նրա ամենաթանկ գործն աճուրդով վաճառվել Էր 7,9 մլն դոլարով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին